ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 109 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԹ (ՃԺ) Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 1 Ասաց Տէր ցՏէր իմ. Նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։ 2 Գաւազան զօրութեան առաքեսցէ քեզ Տէր ի Սիոնէ, եւ տիրեսցես դու ի մէջ թշնամեաց քոց։ 3 Ընդ քեզ է ինձ սկիզբն աւուրց զօրութեան, ի վայելչութիւն սրբոց քոց յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ։՝՝ 4 Երդուաւ Տէր եւ ոչ եւս զղջասցի, թէ՝ Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի։ 5 Եւ Տէր ընդ աջմէ քումմէ, խորտակեսցէ յաւուր բարկութեան զթագաւորս։ 6 Դատի զհեթանոսս եւ բազում առնէ զհարուածս, եւ խորտակեսցէ զգլուխս բազմաց յերկրի։ 7 Զուխս ի ճանապարհի արբուսցէ, վասն այնորիկ եւ բարձր արասցէ զգլուխս։ |