Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 100 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ճ (ՃԱ)
Սաղմոս Դաւթի։

1 Յողորմութիւն եւ յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր. սաղմոս ասացից.

2 եւ ի միտ առից, ճանապարհ ամբիծ մինչեւ եկեսցէ՝՝ առ իս. զի գնայի ես յամբծութեան սրտի իմոյ ի մէջ տան իմոյ։

3 Ոչ եդի առաջի աչաց իմոց իրս անիրաւութեան, ոյք առնէին զուրացութիւն՝ ատեցի, ոչ մերձեցաւ առ իս։

4 Որ թիւրն էր սրտիւ՝ խոտորեալ յինէն. անզգամին՝ ես ինչ ոչ փոյթ առնէի։

5 Որ խօսէր գաղտ զընկերէ իւրմէ, զնա բացէ ի բաց հալածէի. որ ամբարտաւան էր աչօք եւ ագահ սրտիւ, ընդ նմա եւ հաց ոչ ուտէի՝՝։

6 Աչք իմ ի հաւատացեալս երկրի, զի նստցին նոքա ընդ իս. որ գնայր ի ճանապարհ ամբիծ, նա պաշտէր զիս։

7 Ոչ բնակէր ի մէջ տան իմոյ՝ որ առնէր զամբարտաւանութիւն, որ խօսէր զանօրէնութիւն՝ չէր յաջողեալ նմա առաջի աչաց իմոց։

8 Ընդ առաւօտս սպանանէի զամենայն մեղաւորս երկրի, զի սատակեցից ի քաղաքի Տեառն զամենեսեան ոյք գործեն զանօրէնութիւն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ