Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Որդեակ, իմոյ իմաստութեան անսա, եւ իմոց բանից մատո զունկն քո,

2 զի պահեսցես զխորհուրդս բարեաց. զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ. մի՛ հայիր ընդ կին չար՝՝.

3 զի մեղր կաթէ ի շրթանց կնոջ պոռնկի, որ առ ժամանակ մի պարարէ զքիմս քո՝՝,

4 բայց յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի, եւ սրեալ առաւել քան զսուր երկսայրի։

5 Վասն զի ոտք անզգամի իջուցանեն զմերձաւորս նորա մահու հանդերձ ի դժոխս, եւ հետք նորա չեն հաստատուն։

6 Զի ի ճանապարհս կենաց ոչ գնան, զեղխ են ճանապարհք նորա՝ եւ ոչ յայտնիք՝՝։

7 Արդ, որդեակ, լուր ինձ, եւ մի՛ ապախտ առներ զբանս իմ։

8 Հեռի արա ի նմանէ զճանապարհս քո, եւ մի՛ մերձենար ի դրունս տան նորա։

9 Զի մի՛ մատնեսցես օտարաց զկեանս քո, եւ զստացուածս քո անողորմից։

10 Զի մի՛ լցցին օտարք ի զօրութենէ քումմէ, եւ մի՛ վաստակք քո ի տունս այլոց մտանիցեն։

11 Եւ զղջասցիս յետոյ՝ յորժամ մաշիցին անդամք մարմնոյ քո.

12 եւ ասիցես թէ՝ Զիա՜րդ ատեցի զխրատ, եւ ի յանդիմանութեանց խոտորեցաւ սիրտ իմ։

13 Ոչ լսէի ձայնի խրատտուի իմոյ, եւ ուսուցչի իմոյ ոչ մատուցանէի զունկն իմ։

14 Սակաւիկ մեւս եւս եւ եղեալ էի ի մէջ ամենայն չարեաց, ի մէջ եկեղեցւոյ եւ ժողովրդեան։

15 Արբ ջուր ի քոց ամանոց, եւ ի քոց ջրհորոց աղբերաց։

16 Բղխեսցեն քեզ ջուրք քո ի քումմէ աղբերէ, եւ ի քո հրապարակս գնասցեն ջուրք քո։՝՝

17 Եղիցին քեզ միայնոյ լինել, եւ մի՛ ոք օտար հաղորդեսցէ քեզ։

18 Աղբեւր ջրոյ քո եղիցի քեզ առանձինն՝՝, եւ ուրախ լինիջիր ընդ կնոջ մանկութեան քո։

19 Եղն սիրոյ եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ, եւ ի քո իմաստութիւն համարեսցի եւ ընդ քեզ եղիցի յամենայն ժամ. զի եթէ՝՝ զնորա սիրովն գնայցես՝ բազմապատիկ եղիցես՝՝։

20 Մի՛ յաճախեր առ օտարս, եւ մի՛ փարիր ի գիրկս՝ որ ոչ քո իցեն։

21 Զի առաջի աչաց Աստուծոյ են ճանապարհք առն, եւ յամենայն շաւիղս նորա դիտէ։

22 Անօրէնութիւնք որսան զայր, եւ ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչիւր ոք։

23 Մեռանի նա ընդ անխրատս՝՝ վասն անխրատութեան, եւ ի բազմութենէ կենաց իւրոց զրկեցաւ, եւ կորեաւ վասն անզգամութեան՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ