Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՆԱՒՈՒՄԱՅ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկեսացւոյ։

2 Աստուած նախանձոտ եւ վրէժխնդիր Տէր. վրէժխնդիր է Տէր բարկութեամբ, եւ խնդրէ Տէր վրէժ ի հակառակորդաց իւրոց, եւ բառնայ ինքն զթշնամիս իւր՝՝։

3 Տէր երկայնամիտ, եւ մեծ է զօրութիւն նորա, եւ արդարացուցանելով ոչ արդարացուցանէ Տէր. վախճանաւ եւ շարժմամբ է ճանապարհ նորա, հողմ երիվար նորա՝՝, եւ ամպք փոշի ոտից նորա։

4 Սաստէ ծովու, եւ ցամաքեցուցանէ զնա, եւ զամենայն գետս աւերէ. նուազեաց Բասանացին եւ Կարմեղոս, եւ ամենայն ծաղիկք Լիբանանու պակասեցին։

5 Լերինք շարժեցան ի նմանէ, եւ բլուրք սասանեցան. խախտեցաւ երկիր յերեսաց նորա, եւ համօրէն ամենայն բնակիչք նորա՝՝։

6 Առաջի բարկութեան նորա ո՞ հանդարտեսցէ, եւ ո՞ կացցէ ընդդէմ բարկութեան սրտմտութեան նորա. սրտմտութիւն նորա հալէ զիշխանութիւնս՝՝, եւ վէմք խորտակեցան ի նմանէ։

7 Քաղցր է Տէր. որոց սպասեն նմա՝՝ յաւուր նեղութեան, եւ ճանաչէ զերկիւղածս իւր։

8 Եւ հեղեղաւ ճանապարհաց արասցէ վախճան յարուցելոց ի վերայ՝՝, եւ զթշնամիս նորա խաւար հալածեսցէ։

9 Զի՞նչ խորհիք զՏեառնէ. կատարած ինքն արասցէ. եւ ոչ խնդրեսցէ կրկին զնոյն վրէժխնդրութիւն ի նեղութեան։

10 Զի մինչեւ ի հիմն իւրեանց խոպանասցին. իբրեւ զգեղձ պատեալ կերիցի, եւ՝՝ իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ։

11 Ի քէն ելցէ խորհուրդ զՏեառնէ, չարիս խորհել հակառակութեամբ՝՝։

12 Այսպէս ասէ Տէր. Ի վերայ իշխանաց ջուրց բազմաց՝ այնպէս զատուսցին, եւ լուր քո ոչ եւս լուիցի՝՝։

13 Եւ արդ խորտակեցից զգաւազան նորա ի քէն, եւ զկապանս քո խզեցից։

14 Եւ պատուիրեսցէ վասն քո Տէր, եւ ոչ եւս սերմանեսցի յանուանէ քումմէ. ի տանէ Աստուծոյ քո ջնջեցից զդրօշեալս, եւ զձուլածոյսն արարից ի գերեզման քեզ։

15 Զի ահա երագ են՝՝ ի վերայ լերանց ոտք աւետարանչին, եւ որ պատմէ զխաղաղութիւն. տօնեա զտօնս քո, Յուդա, հատո զուխտս քո. զի ոչ եւս յաւելցին անցանել ի հնանալ. վախճանեցաւ, մաշեցաւ եւ բարձաւ՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ