Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԻՔԻԱՅ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն Տեառն, պատրաստեալ՝՝ ի գլուխս լերանց, եւ բարձրասցի ի վերայ բլրոց, եւ փութասցին ի նա ժողովուրդք բազումք.

2 եւ երթիցեն ազգք բազումք եւ ասիցեն. Եկայք ելցուք ի լեառն Տեառն եւ ի տուն Աստուծոյ Յակոբայ, եւ ցուցցեն մեզ զճանապարհս նորա՝՝ եւ գնասցուք ի շաւիղս նորա. զի ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղեմէ.

3 եւ դատեսցի ի մէջ ժողովրդոց բազմաց, եւ յանդիմանեսցէ զազգս հզօրս մինչեւ ցհեռաւորս. եւ կոտորեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, եւ զգեղարդունս իւրեանց ի մանգաղս. ոչ եւս առցէ ազգ յազգի վերայ սուր, եւ ոչ եւս ուսանիցին պատերազմել։

4 Եւ հանգիցէ իւրաքանչիւր ընդ որթով իւրով եւ ընդ թզենեաւ իւրով, եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ. զի բերան Տեառն ամենակալի խօսեցաւ զայս։

5 Եթէ ամենայն ժողովուրդք գնասցեն իւրաքանչիւր ի ճանապարհս իւրեանց, այլ մեք գնասցուք յանուն Տեառն Աստուծոյ մերոյ յաւիտեանս եւ առ յապայ։

6 Յաւուր յայնմիկ, ասէ Տէր, ժողովեցից զմանրեալն, եւ զհեռացեալն ընկալայց, եւ զորս մերժեցին.

7 եւ արարից զբեկեալն ի զաւակ, եւ զմանրեալն՝՝ յազգ հզօր. եւ թագաւորեսցէ Տէր ի վերայ նոցա ի լերինն Սիոնի յայսմհետէ մինչեւ յաւիտեան։

8 Եւ դու, աշտարակ հօտի, մթին դուստր՝՝ Սիոնի, ի վերայ քո եկեսցէ եւ մտցէ առաջին իշխանութիւն թագաւորութեան ի Բաբելոնէ դստեր Երուսաղեմի։

9 Եւ արդ ընդէ՞ր ծանեար զչար՝՝. միթէ թագաւոր ո՞չ գոյր քո, կամ թէ խորհուրդն քո կորեա՞ւ, զի սաստկացան երկունք քո իբրեւ զծննդականի։

10 Երկնեա եւ զօրացիր, եւ մերձեաց՝՝, դուստր Սիոնի, իբրեւ զծննդական. զի այժմ ելցես ի քաղաքէ, եւ բնակեցուցից զքեզ՝՝ ի դաշտի, եւ հասցես մինչեւ ի Բաբելոն. եւ անտի փրկեսցէ զքեզ՝՝ եւ անտի ապրեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ի ձեռաց թշնամեաց քոց։

11 Եւ արդ ժողովեցան ի վերայ քո ազգք բազումք, որք ասէին. Եկայք ոտնհար լիցուք՝՝, եւ տեսցեն աչք մեր ի վերայ Սիոնի։

12 Եւ նոքա ոչ գիտացին զխորհուրդ Տեառն, եւ ոչ ի միտ առին զկամս նորա. զի ժողովեաց զնոսա իբրեւ զօրան ի կալ։

13 Կանգնեաց եւ կաս զնոսա, դուստր Սիոնի, զի զեղջեւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս, եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, եւ զզօրութիւն նոցա Տեառն՝՝ ամենայն երկրի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ