Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

Մատթեոսի Աւետարան 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԲԳ.

1 Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. եւ իբրեւ նստաւ անդ, մատեան առ նա աշակերտք նորա.

2 եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա եւ ասէր.

3 Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։

4 Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։

5 Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր։

6 Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։

7 Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։

8 Երանի այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն։

9 Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին։

10 Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնից։

11 Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ վասն իմ.

12 ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ էին։

13 Դուք էք աղ երկրի. ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի. ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։

14 Դուք էք լոյս աշխարհի. ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։

15 Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։

16 Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայր ձեր որ յերկինս է։


ԲԴ.

17 Մի՛ համարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարգարէս. ոչ եկի լուծանել, այլ լնուլ։

18 Ամէն ասեմ ձեզ. Մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի որ նշանախեց մի է՝՝ ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի։

19 Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցէ եւ ուսուսցէ՝ նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից։

20 Բայց ասեմ ձեզ, զի՝ Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն եւ զփարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։

21 Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէ՝ Մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի դատաստանի։

22 Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար՝ պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս՝ պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։

23 Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն,

24 թող զպատարագն քո առաջի սեղանոյն, եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։

25 Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի. եւ դատաւորն՝ դահճի, եւ արկանիցիս ի բանտ։

26 Ամէն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն։

27 Լուարուք զի ասացաւ. Մի՛ շնար։

28 Բայց ես ասեմ ձեզ թէ՝ Ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում։

29 Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն։

30 Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն։

31 Ապաքէն ասացաւ եթէ. Որ արձակիցէ զկին իւր՝ տացէ նմա զարձակմանն.

32 բայց ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնէ՝ շնայ։

33 Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո։

34 Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս՝ զի աթոռ է Աստուծոյ,

35 եւ մի՛ յերկիր՝ զի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ՝ զի քաղաք է մեծի Արքայի.

36 եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ։

37 Այլ եղիցի ձեր բան՝ Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է։

38 Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման։

39 Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն։

40 Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո՝ թող ի նա եւ զբաճկոն քո։

41 Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի՝ երթ ընդ նմա եւ երկուս։

42 Որում խնդրէ ի քէն՝ տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն՝ մի՛ դարձուցաներ զերեսս։

43 Լուարուք ապաքէն զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո։

44 Այլ ես ասեմ ձեզ. Սիրեցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանիծիչս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որ լլկենն զձեզ եւ հալածեն.

45 զի եղիջիք որդիք Հօր ձերոյ որ յերկինսն է. զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց։

46 Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն։

47 Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնէք. ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք՝՝ զնոյն գործեն։

48 Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ