Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

Մատթեոսի Աւետարան 28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ յերեկոյի շաբաթուն յորում լուսանայր միաշաբաթին, եկն Մարիամ Մագդաղենացի եւ մեւս Մարիամն տեսանել զգերեզմանն։

2 Եւ ահա շարժումն մեծ եղեւ, զի հրեշտակ Տեառն իջեալ յերկնից մատուցեալ ի բաց թաւալեցոյց զվէմն ի դրաց անտի, եւ նստէր ի վերայ նորա.

3 եւ էր տեսիլ նորա իբրեւ զփայլակն, եւ հանդերձ նորա սպիտակ իբրեւ զձիւն։

4 Եւ յահէ անտի նորա խռովեցան պահապանքն, եւ եղեն իբրեւ զմեռեալս։

5 Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ ցկանայսն. Մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի զՅիսուս զխաչելեալն խնդրէք.

6 չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասացն. եկայք, տեսէք զտեղին ուր կայր։

7 Եւ վաղվաղակի երթայք, ասացէք աշակերտացն նորա թէ՝ Յարեաւ. եւ ահա յառաջանայ քան զձեզ ի Գալիլեա, անդ տեսանիցէք զնա. ահա ասացի ձեզ։

8 Եւ ելեալ վաղվաղակի ի գերեզմանէ անտի ահիւ եւ խնդութեամբ բազմաւ՝ ընթանային պատմել աշակերտացն։

9 Եւ ահա պատահեաց նոցա Յիսուս եւ ասէ. Ո՛ղջ էք։ Եւ նոքա մատուցեալ կալան զոտս նորա եւ երկիր պագին նմա։

10 Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Մի՛ երկնչիք, երթայք, ասացէք եղբարցն իմոց զի երթիցեն ի Գալիլեա եւ անդ տեսցեն զիս։

11 Իբրեւ նոքա գնացին, ահա ոմանք ի զօրականացն եկին ի քաղաքն, եւ պատմեցին քահանայապետիցն զամենայն որ ինչ եղեւն։

12 Եւ նոքա ժողովեալ հանդերձ ծերովքն, խորհուրդ առեալ՝ արծաթ յոյժ ետուն զօրականացն,

13 եւ ասեն. Ասասջիք եթէ՝ Աշակերտքն նորա եկեալ գիշերի գողացան զնա, մինչ մեք ի քուն էաք։

14 Եւ եթէ լուր լիցի այդ առ դատաւորն, մեք հաճեսցուք զնա եւ զձեզ անհոգս արասցուք։

15 Եւ նոցա առեալ զարծաթն, արարին որպէս ուսանն. եւ ել համբաւս այս ի Հրէից մինչեւ ցայսօր։

16 Իսկ մետասան աշակերտքն գնացին ի Գալիլեա ի լեառնն՝ ուր ժամադիր եղեւ նոցա Յիսուս։

17 Իբրեւ տեսին զնա, երկիր պագին նմա, եւ ոմանք յերկուացան։

18 Եւ մատուցեալ Յիսուս խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ. Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի. որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեզ։՝՝

19 Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։

20 Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ