Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

Մատթեոսի Աւետարան 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յայնմ աւուր մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. Ո՞վ իցէ ի մէնջ մեծ յարքայութեան երկնից։

2 Եւ կոչեաց առ ինքն Յիսուս մանուկ մի, կացոյց զնա ի մէջ նոցա,

3 եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ դարձջիք եւ լինիջիք իբրեւ զմանկտի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։

4 Արդ որ խոնարհեցուցանէ զանձն իբրեւ զմանուկս զայս՝ նա է մեծ յարքայութեան երկնից։

5 Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ՝ զիս ընդունի։

6 Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հաւատացելոց՝ լաւ է նմա եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա, եւ ընկղմիցի ի խորս ծովու։

7 Վա՜յ աշխարհի գայթակղութեանց. հարկ է գալ գայթակղութեանց, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն գայցէ գայթակղութիւն։

8 Եթէ ձեռն քո կամ ոտն գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քէն. լաւ իցէ քեզ միաձեռանի կամ կաղ մտանել ի կեանս, քան երկուս ձեռս եւ երկուս ոտս ունել, եւ անկանել ի հուրն յաւիտենական։

9 Եւ եթէ ակն քո գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. լաւ իցէ քեզ միականի մտանել ի կեանս, քան երկուս աչս ունել եւ անկանել ի գեհեն հրոյն։


ԶԴ.

10 Զգոյշ լերուք, մի՛ արհամարհիցէք զմի ի փոքրկանցս յայսցանէ. ասեմ ձեզ, զի հրեշտակք նոցա յերկինս հանապազ տեսանեն զերեսս Հօր իմոյ որ յերկինս է։

11 Զի եկն Որդի մարդոյ կեցուցանել զկորուսեալն։

12 Զիա՞րդ թուի ձեզ. եթէ լինիցի մարդոյ հարեւր ոչխար եւ մոլորիցի մի ի նոցանէ, ո՞չ թողուցու զիննսուն եւ զինն ոչխարն ի լերինս, եւ երթիցէ խնդրիցէ զմոլորեալն։

13 Եւ եթէ լինիցի գտանել զնա, ամէն ասեմ ձեզ, զի ուրախ լինի ի վերայ նորա առաւել քան ի վերայ իննսուն եւ ինունցն որ չիցեն մոլորեալ։

14 Այսպէս ոչ են կամք առաջի Հօր իմոյ որ յերկինս է, եթէ կորիցէ մի ի փոքրկանցս յայսցանէ։

15 Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո, երթ յանդիմանեա զնա, յորժամ դու եւ նա միայն իցէք. եթէ լուիցէ քեզ, շահեցար զեղբայրն քո։

16 Ապա թէ ոչ լուիցէ քեզ, առ ընդ քեզ մեւս եւս կամ երկուս, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։

17 Իսկ եթէ եւ նոցա ոչ լուիցէ, ասասջիր յեկեղեցւոջ. ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւոր։

18 Ամէն ասեմ ձեզ. Զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս։

19 Դարձեալ ասեմ ձեզ. Եթէ երկու ի ձէնջ միաբանիցեն յերկրի վասն ամենայն իրաց, զինչ եւ խնդրեսցեն՝ եղիցի նոցա ի Հօրէ իմմէ որ յերկինսն է։

20 Զի ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա։

21 Յայնժամ մատեաւ առ նա Պետրոս եւ ասէ. Տէր, քանի՞ցս անգամ թէ մեղիցէ ինձ եղբայր իմ եւ թողից նմա, մինչեւ ցե՞ւթն անգամ։

22 Ասէ ցնա Յիսուս. Ոչ ասեմ քեզ թէ մինչեւ յեւթն անգամ, այլ մինչեւ յեւթանասնեկին եւթն։

23 Վասն այսորիկ նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի որ կամեցաւ համար առնուլ ի մէջ ծառայից իւրոց։

24 Եւ իբրեւ սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բեւր քանքարոյ։

25 Իբրեւ ոչ ունէր հատուցանել, հրամայեաց զնա վաճառել տէրն նորա, եւ զկին նորա եւ զորդիս եւ զամենայն որ զինչ եւ ունիցի, եւ հատուցանել։

26 Եւ անկեալ ծառայն երկիր պագանէր նմա եւ ասէր. Երկայնամիտ լեր առ իս, եւ զամենայն հատուցից քեզ։

27 Գթացեալ տէր ծառային այնորիկ արձակեաց զնա, եւ զփոխն եթող նմա։

28 Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց որ պարտէր նմա հարեւր դահեկան. եւ կալեալ զնա խեղդէր եւ ասէր. Հատո ինձ զոր պարտիսդ։

29 Արդ անկեալ ծառայակցին առ ոտս նորա, աղաչէր զնա եւ ասէր. Երկայնամիտ լեր առ իս, եւ հատուցից քեզ։

30 Եւ նա ոչ կամէր, այլ չոգաւ, արկ զնա ի բանտ մինչեւ հատուսցէ զպարտսն։

31 Իբրեւ տեսին ծառայակիցքն նորա որ ինչ եղեւն՝ տրտմեցան յոյժ, եւ եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն որ ինչ եղեւն։

32 Յայնժամ կոչեաց զնա տէրն իւր եւ ասէ. Ծառայ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս։

33 Իսկ արդ ո՞չ էր պարտ եւ քեզ ողորմել ծառայակցին քում, որպէս եւ ես քեզ ողորմեցայ։

34 Եւ բարկացեալ տէրն նորա՝ մատնեաց զնա դահճաց, մինչեւ հատուսցէ զամենայն զպարտսն։

35 Նոյնպէս եւ Հայր իմ որ յերկինս է՝ արասցէ ձեզ, եթէ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ