Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ.

2 Եթէ կշռելով ոք կշռէր զբարկութիւնս իմ, եւ զցաւս իմ միանգամայն բառնայր ի լուծ կշռոց,

3 քան զաւազ ծովու ծանրագոյն լինէր. նա ուրեմն բանք իմ անզգամք են։

4 Զի նետք Տեառն ի մարմնի իմում են, եւ սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ. յորժամ սկսանիմ խօսել՝ կտտեն զիս՝՝։

5 Իսկ արդ՝ զիա՞րդ, միթէ տարապարտո՞ւց խանչիցէ ցիռ, բայց եթէ կերակուր խնդրիցէ. կամ թէ գոչիցէ՞ եզն առ մսուր՝ յորժամ ունիցի զկերակուր.

6 կամ ուտիցի՞ հաց առանց աղի, կամ գուցէ՞ համ ի բանս ունայնս։

7 Սա՝ ոչ կարէ հանդարտել անձն իմ, զի շարաւով տեսանեմ զկերակուր իմ՝ իբրեւ զհոտ առիւծու։

8 Զի եթէ տացէ՝ եւ եկեսցեն յիս խնդրուածք իմ, եւ զյոյս իմ տացէ Տէր։

9 Սկսաւ Տէր խոցոտել զիս, բայց ի սպառ մի՛ սպանցէ զիս։

10 Եղիցի ինձ քաղաքն իմ գերեզման՝ յորոյ վերայ պարսպացն ճեմէի, եւ ի նա ոչ խնայեցից. զի ոչ սուտ արարից զբանս սրբոյն Աստուծոյ իմոյ։՝՝

11 Զի զի՞նչ է զօրութիւն իմ եթէ համբերից, կամ զի՞նչ ժամանակ՝ զի հանդարտեսցէ անձն իմ՝՝։

12 Միթէ զօրութիւն վիմա՞ց իցէ զօրութիւն իմ, կամ մարմինք իմ պղնձի՞ք. կամ թէ ո՞չ ի նա ապաւինէի։

13 Արդ՝՝ օգնութիւն իմ մերժեցաւ յինէն, եւ ողորմութիւն հրաժարեաց յինէն, այցելութիւն Տեառն անտես արար զիս։

14 Ոչ հայեցան յիս մերձաւորք իմ,

15 իբրեւ զվտակ պակասեալ եւ իբրեւ զալիս անցին զինեւ։

16 Որք սարսէին յինէն՝ արդ ահաւասիկ հասին ի վերայ իմ։

17 Իբրեւ զձիւն կամ իբրեւ զսառն պաղեալ՝ որ հալիցի ի հասանելոյ ջերմութեան եւ ոչ ճանաչիցի թէ որպէս էր,

18 նոյնպէս եւ ես լքայ յամենեցունց, կորեայ եւ տնանկացայ։

19 Տեսէք զճանապարհս Թեմնացւոց՝ որք ի շաւիղս Սաբայ հայիք,

20 եւ ամօթ կրեսցեն յուսացեալքն ի քաղաքս եւ յինչս։

21 Դա եւ դուք աւադիկ անողորմ հասէք ի վերայ իմ. հայեցեալ ի վէրս իմ՝ երկերուք։

22 Արդ ես զձե՞զ ինչ խնդրեցի,

23 կամ ձերո՞վ զօրութեամբդ կարօտեալ իցեմ ապրեցուցանել զիս ի թշնամեաց, կամ ի ձեռաց հզօրաց փրկել զիս։

24 Ուսուցէք զիս՝ եւ ես լռեցից. եւ եթէ մոլորեալ ինչ իցեմ, արարէք զիս խելամուտ։

25 Այլ ուրեմն խոտան են բանք ճշմարտի. քանզի ոչ եթէ ի ձէնջ խնդրեմ զօրութիւն։

26 Եւ ոչ կշտամբանք բանից ձերոց լռեցուցանեն զիս, եւ ոչ բարբառոյ բանից ձերոց անսացից։

27 Բայց զի իբրեւ ի վերայ որբոյ յարուցեալ էք ի վերայ իմ, եւ խաղացեալ էք ի վերայ բարեկամի ձերոյ։

28 Բայց արդ հայեցեալ յերեսս ձեր ոչ ստեցից. նստարուք, եւ մի՛ ինչ լիցի անիրաւութիւն ի դատաստանի,

29 եւ դարձեալ իրաւանց ուշ ունիցիք։

30 Զի ոչ գոյ ի լեզուի իմում անիրաւութիւն, կամ կոկորդ իմ ոչ խոկասցէ յիմաստութիւն։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ