Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 27 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Դարձեալ յաւելեալ Յոբայ յառակի իւրում ասէ.

2 Կենդանի է Տէր որ այսպէս դատեցաւ զիս, եւ Ամենակալն՝ որ դառնացոյց զանձն իմ։

3 Եթէ տակաւին իցէ յիս շունչ իմ. եւ հոգի աստուածեղէն շուրջ զինեւ յռնգունս,

4 ոչ խօսեսցին շրթունք իմ անօրէնութիւն, եւ ոչ անձն իմ խորհեսցի անիրաւութիւն՝՝։

5 Մի՛ լիցի ինձ ասել զձեզ արդարս. մինչեւ մեռանիցիմ ոչ փոխեցից զանմեղութիւն իմ։

6 Արդարութեան անսացեալ՝ եւ ոչ մեկնեցայց, զի ոչ գիտեմ զանձին գործեալ զանպատեհս։

7 Սակայն թէեւ էին թշնամիք իմ իբրեւ զկործանումն ամպարշտաց, եւ յարուցեալքն ի վերայ իմ իբրեւ զկորուստ անօրինաց։՝՝

8 Եւ զի՞նչ է յոյս ամպարշտի, զի յեցեալ կայցէ. վստահացեալ ի Տէր թերեւս ապրիցէ՞,՝՝

9 կամ թէ խնդրուածոց նորա լուիցէ՞ Տէր. եթէ՝՝ ի հասանել ի վերայ նորա տագնապի,

10 ոչ ունիցի համարձակութիւն առաջի նորա. կամ ի կարդալ նորա առ նա՝ լուիցէ՞ նմա։՝՝

11 Այլ պատմեցից ձեզ զինչ է ի ձեռին Տեառն, եւ որ իցէ յԱմենակալին, ոչ ստեցից։

12 Ահաւասիկ ամենեքին իսկ գիտէք, զի՞ սնոտիս զսնոտւովք պատէք։

13 Այս մասն է մարդոյ ամպարշտի ի Տեառնէ, ստացուած հզօրաց եկեսցէ ի վերայ նորա յԱմենակալէն։՝՝

14 Զի եթէ բազում ծնանիցին նմա որդիք՝ ի սպանումն եղիցին, եւ եթէ յերիտասարդութիւն հասանիցեն՝ մուրացիկ շրջեսցին։՝՝

15 Եւ որ զնովաւն իցեն՝ մահուամբ վախճանեսցին, այրեաց նոցա մի՛ ոք ողորմեսցի՝՝։

16 Եւ եթէ ժողովեսցէ իբրեւ զհող զարծաթ, եւ հանգոյն կաւոյ պատրաստեսցէ զոսկի,

17 զայն ամենայն արդարք ստասցին, եւ զինչս նորա ճշմարիտք կալցին։

18 Եղեւ տուն նորա իբրեւ զցեց եւ իբրեւ զսարդիոստայն։

19 Մեծատուն ննջեաց՝ եւ ոչ եւս յաւելցէ յառնել, զաչս իւր եբաց՝ եւ ոչ եւս իցէ։

20 Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք, գիշերի ծածկեաց զնա մութ։

21 Առցէ զնա խորշակ եւ գնասցէ, եւ հոսեսցէ զնա ի տեղւոջէ իւրմէ։

22 Եւ ընկեսցէ զնա՝ եւ մի՛ խնայեսցէ. ի ձեռանէ նորա փախստիւ փախիցէ։

23 Ծափ զծափի հարցէ ի վերայ նորա, եւ քարշեսցէ զնա՝՝ ի տեղւոջէ իւրմէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ