Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ ցիս Տէր. Դարձեալ երթ դու եւ սիրեա կին մի որ սիրիցէ զչարութիւն՝՝ եւ իցէ շուն, որպէս սիրեաց Աստուած զորդիսն Իսրայելի, եւ նոքա հայէին յաստուածս օտարս, եւ սիրէին կտապս չամչեղէնս։

2 Եւ վարձեցայ ես ինձ հնգետասան արծաթոյ եւ քոռի միոջ գարւոյ եւ մարու միոջ գինւոյ՝՝.

3 եւ ասեմ ցնա. Աւուրս բազումս նստցես դու ինձ եւ ոչ եւս պոռնկեսցիս, եւ ոչ եւս եղիցես առն այլում։

4 Զի աւուրս բազումս նստցին որդիքն Իսրայելի առանց թագաւորի եւ առանց իշխանի եւ առանց պատարագաց եւ առանց սեղանոյ եւ առանց քահանայութեան եւ առանց յայտնութեանց՝՝։

5 Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն Իսրայելի, եւ խնդրեսցեն զՏէր Աստուած իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց. եւ զօրասցին ի Տէր եւ ի բարութիւնս նորա յաւուրս կատարածի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ