Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եղբայրսիրութիւն հաստատեսցի առ ձեզ՝՝։

2 Զօտարսիրութիւն մի՛ մոռանայք, զի այնու ոմանք յանգէտս ընկալան զհրեշտակս։

3 Յուշ լիցին ձեզ կապեալքն, որպէս թէ դուք ընդ նոսա կապեալք իցէք. եւ չարչարեալքն, որպէս թէ եւ դուք իսկ մարմնաւորք էք՝՝։

4 Պատուական է ամուսնութիւն ամենեւին, եւ սուրբ՝ անկողինք. բայց զշունս եւ զպոռնիկս դատի Աստուած։

5 Բարք անարծաթասէրք լինիցին, բաւական համարել որչափ ինչ ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. Ոչ թողից զքեզ եւ ոչ ընդ վայր հարից։

6 Որպէս զի համարձակ լիցուք ասել. Տէր է իմ օգնական եւ ես ոչ երկեայց, զի՞ արասցէ ինձ մարդ։

7 Յիշեցէք զառաջնորդս ձեր որ խօսեցան ձեզ զբանն Աստուծոյ. հայեցեալք յելս գնացից նոցա՝ նմանողք եղերուք հաւատոցն։

8 Յիսուս Քրիստոս երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս։

9 Յուսմունս պէսպէսս եւ յօտարաձայնս մի՛ դանդաչէք. զի լաւ է շնորհօք հաստատել զսիրտս եւ ոչ կերակրովք. որովք ոչինչ օգտեցան որ այնպէսն գնացին։


Ե.

10 Ունիմք մեք սեղան, ուստի ոչ ունին իշխանութիւն ճաշակել որք պաշտեն զպաշտօն խորանին.

11 զի որոց անասնոց մատչէր արիւնն ի սրբութիւնսն վասն մեղաց ի ձեռն քահանայապետին, նոցուն մարմինք այրէին արտաքոյ բանակին։

12 Վասն որոյ եւ Յիսուս, զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն, արտաքոյ դրանն չարչարեցաւ։

13 Արդ եկայք ելցուք առ նա արտաքոյ բանակին՝ առեալ յանձն զնախատինս նորա։

14 Քանզի ոչ եթէ ունիմք քաղաք որ աստէն մնալոց իցէ, այլ զհանդերձեալսն խնդրեմք։

15 Արդ ի ձեռն նորա մատուսցուք պատարագ օրհնութեան յամենայն ժամ Աստուծոյ. այսինքն է՝ զպտուղ շրթանց խոստովանելոց յանուն նորա։

16 Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք, զի ընդ այնպիսի պատարագս հաճի Աստուած։

17 Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգւոց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր՝՝. զի խնդութեամբ արասցեն զայն եւ մի՛ յոգւոց հանելով, զի այն ոչ յօգուտ ձեր է։


Կիր.

18 Աղօթս արարէք վասն մեր, զի հաստատեալ գիտեմք եթէ բարւոք միտս ունիմք, յամենայնի կամիմք բարւոք գնացս ցուցանել։

19 Եւ առաւել աղաչեմ զի զայն առնիցէք, զի վաղագոյն պատսպարեցայց ձեզ։

20 Եւ Աստուած խաղաղութեան որ եհան ի մեռելոց զՀովիւն հօտից, զմեծն արեամբ յաւիտենական ուխտին, զՏէր մեր Յիսուս,

21 հաստատեսցէ զձեզ ի գործս բարութեան առնել զկամս նորա, եւ արասցէ ի մեզ զհաճոյսն առաջի իւր ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փառք յաւիտեանս։ Ամէն։

22 Աղաչեմ զձեզ, եղբարք, անսալ բանիս մխիթարութեան, քանզի սակաւուք գրեցի ձեզ։

23 Եւ ճանաչէք զեղբայրն մեր զՏիմոթէոս զարձակեալն առ ձեզ՝՝. ընդ որում, եթէ վաղագոյն գայցէ, տեսից զձեզ։

24 Ողջոյն տաջիք ամենայն առաջնորդաց ձերոց եւ ամենայն սրբոց. ողջոյն տան ձեզ որ ի կողմանս Իտալիացւոց են։

25 Շնորհք ընդ ամենեսին ձեզ։ Առ Եբրայեցիս գրեցաւ յԻտալիայ ի ձեռն Տիմոթեայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ