Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԾՆՈՒՆԴՔ 38 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ ի ժամանակի յայնմիկ էջ Յուդա յեղբարց իւրոց, եւ չոգաւ առ ոմն Ոդողոմացի որում անուն էր Իրաս։

2 Եւ ետես անդ Յուդա զդուստր առն Քանանացւոյ, որում անուն էր Շաւա, եւ առ զնա իւր կին, եւ եմուտ առ նա։

3 Եւ յղացաւ եւ ծնաւ որդի, եւ կոչեաց զանուն նորա Էր։

4 Եւ յղացաւ դարձեալ եւ ծնաւ որդի, եւ կոչեաց զանուն նորա Աւնան։

5 Եւ յաւել դարձեալ ծնաւ որդի, եւ կոչեաց զանուն նորա Սելովմ. եւ նա էր ի Քասբի յորժամ ծնաւ զնոսա։

6 Եւ առ Յուդա կին Էրայ անդրանկի իւրում, որում անուն էր Թամար։

7 Եւ եղեւ Էր՝ անդրանիկն Յուդայ՝ չար առաջի Տեառն, եւ սպան զնա Աստուած։

8 Եւ ասէ Յուդա ցԱւնան. Մուտ առ կին եղբօր քո, եւ ամուսնասցիս ընդ նմա, եւ յարուսցես զաւակ եղբօր քում։

9 Իբրեւ գիտաց Աւնան թէ ոչ լինի նմա զաւակն, լինէր յորժամ մտանէր առ կին եղբօր իւրոյ, հեղոյր զսերմն յերկիր, չտալ զաւակ եղբօր իւրում։

10 Եւ չար թուեցաւ առաջի Աստուծոյ գործն զոր արար, եւ սպան եւ զնա եւս։

11 Եւ ասէ Յուդա ցԹամար նու իւր. Նիստ այրի ի տան հօր քո՝ մինչեւ եղիցի մեծ Սելովմ որդի իմ. զի ասէր թէ գուցէ եւ նա եւս մեռանիցի որպէս եւ եղբարքն նորա։ Գնաց Թամար եւ նստաւ ի տան հօր իւրոյ։

12 Բազմացան աւուրքն, եւ մեռաւ դուստրն Շաւայ, կին Յուդայ. մխիթարեցաւ Յուդա եւ գնաց ի կտուրս խաշանց իւրոց, ինքն եւ Իրաս հովիւ իւր Ոդողոմացի ի Թամնա։

13 Ազդ եղեւ Թամարայ նուոյ նորա՝՝ եւ ասեն. Ահա սկեսրայր քո ելանէ ի Թամնա՝ կտրել զխաշինս իւր։

14 Եւ եհան զհանդերձս այրութեան իւրոյ յինքենէ, արկաւ տեռ եւ զարդարեցաւ, եւ նստաւ առ դրան Ենանու յանցս Թամնայ. զի ետես եթէ մեծ եղեւ Սելովմ, եւ նա ոչ տայր զնա նմա կին։

15 Իբրեւ ետես զնա Յուդա, համարեցաւ թէ բոզ իցէ, քանզի ծածկեալ էր զերեսս իւր եւ ոչ ծանեաւ զնա՝՝։

16 Խոտորեցաւ առ նա ի ճանապարհէ անտի եւ ասէ. Թոյլ տուր ինձ մտանել առ քեզ։ Զի ոչ ծանեաւ թէ նուն նորա իցէ։ Եւ նա ասէ. Զի՞նչ տացես ինձ եթէ մտանիցես առ իս։

17 Եւ ասէ. Ես տաց ածել քեզ ուլ այծեաց ի խաշանց իմոց։ Եւ նա ասէ թէ. Տաս գրաւական մինչեւ տացես ածել։

18 Եւ նա ասէ. Զի՞նչ գրաւական տաց քեզ։ Եւ ասէ. Զմատանիդ եւ զգինդդ եւ զգաւազանդ որ ի ձեռին քում. եւ եմուտ առ նա, եւ յղացաւ ի նմանէ։

19 Եւ յարեաւ գնաց, եւ եհան ի բաց զձորձն իւր յինքենէ, եւ զգեցաւ զհանդերձն այրութեան իւրոյ։

20 Եւ առաքեաց Յուդա ուլ այծեաց ի ձեռն հովուին իւրոյ Ոդողոմացւոյ առնուլ զգրաւականն ի կնոջէ անտի. եւ ոչ եգիտ զնա։

21 Եհարց զարս տեղւոյն եւ ասէ ցնոսա. Ո՞ւր է բոզն որ էր յԵնան ի վերայ ճանապարհիս։ Եւ ասեն. Չէր աստ ուրեք բոզ։

22 Եւ դարձաւ առ Յուդա եւ ասէ. Ոչ գտի։ Եւ արք տեղւոյն ասեն թէ Չիք աստ բոզ։

23 Ասէ Յուդա. Նմա լիցի այն, այլ զի մի՛ ծաղր կացցուք. ես ետու տանել զուլդ, եւ դու ոչ գտեր։

24 Եւ եղեւ յետ երից ամսոց ազդ եղեւ Յուդայի եւ ասեն. Պոռնկեցաւ նու քո Թամար, եւ ահա յղի է ի պոռնկութենէ։ Եւ ասէ Յուդա. Հանէք զնա արտաքս, եւ այրեսցի։

25 Եւ մինչդեռ տանէին զնա, առաքեաց առ սկեսրայրն իւր եւ ասէ. Յառնէ ոյր այդ գրաւականք են՝ յղի եմ ես։ Եւ ասէ. Ծանիր ո՞յր իցէ մատանիդ գինդդ եւ գաւազանդ։

26 Ծանեաւ Յուդա եւ ասէ. Արդարացեալ է նա քան զիս. զի ոչ ետու զնա որդւոյ իմում Սելովմայ. եւ ոչ եւս յաւել գիտել զնա։

27 Եւ եղեւ իբրեւ ծնանէր, եւ էին երկու որդիք յորովայնի նորա։

28 Եւ եղեւ ի ժամանակի ծննդեան նորա, մին յառաջագոյն եհան զձեռն իւր. եւ առ ծնուցիչն՝ կապեաց կարմիր ի ձեռն նորա, եւ ասէ. Նախ սա եկեսցէ։

29 Իբրեւ ամփոփեաց զձեռն անդրէն, եկն ել վաղվաղակի եղբայր նորա. եւ նա ասէ. Զի՞ է զի խրամատեցաւ վասն քո ցանգ՝՝։ Եւ կոչեաց զանուն նորա Փարէս։

30 Եւ յետոյ եկն ել եղբայր նորա, յորոյ ձեռին կապեալ էր զկարմիրն, եւ կոչեաց զանուն նորա Զարա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ