Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԾՆՈՒՆԴՔ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ Աստուած ցԱբրամ. Ել դու յերկրէ քումմէ եւ յազգէ քումմէ եւ ի տանէ հօր քո՝ յերկիր զոր ցուցից քեզ։

2 Եւ արարից զքեզ յազգ մեծ, եւ օրհնեցից զքեզ, եւ մեծացուցից զանուն քո. եւ եղիցես օրհնեալ։

3 Եւ օրհնեցից զօրհնիչս քո, եւ զանիծիչս քո անիծից. եւ օրհնեսցին ի քեզ ամենայն ազգք երկրի։

4 Եւ գնաց Աբրամ որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած. երթայր ընդ նմա եւ Ղովտ. եւ Աբրամ էր ամաց եւթանասուն եւ հնգից յորժամ ել ի Խառանէ։

5 Եւ առ Աբրամ զՍարա զկին իւր, եւ զՂովտ զեղբօրորդի իւր, եւ զամենայն զինչս իւրեանց զոր ստացան, եւ զամենայն ոգիս զոր ստացան ի Խառան, եւ ելին գնալ յերկիրն Քանանացւոց. եւ եկին յերկիրն Քանանու։

6 Եւ շրջեցաւ Աբրամ յերկրին՝ ընդ երկայնութիւն նորա մինչեւ ի տեղին ի Սիւքեմ, ի կաղնին բարձր. բայց Քանանացիք բնակեալ էին յայնժամ յերկրին։

7 Եւ երեւեցաւ Տէր Աբրամու, եւ ասէ ցնա. Զաւակի քում տաց զերկիրս զայս։ Եւ շինեաց անդ Աբրամ սեղան Տեառն որ երեւեցաւ նմա։

8 Եւ մեկնեցաւ անտի ի լեառնն ընդ արեւելս ի Բեթէլ. եւ եհար անդ զխորան իւր ի Բեթէլ, յանդիման ծովուն եւ Անգէի ընդ արեւելս՝՝. եւ շինեաց անդ սեղան Տեառն, եւ կոչեաց յանուն Տեառն։

9 Եւ չուեաց Աբրամ, գնաց բնակեցաւ յանապատի՝՝։

10 Եւ եղեւ սով յերկրին, եւ էջ Աբրամ յԵգիպտոս բնակել անդ պանդխտութեամբ, զի զօրացաւ սով յերկրին։

11 Եւ եղեւ իբրեւ մերձեցաւ Աբրամ մտանել յԵգիպտոս, եւ ասէ ցՍարա ցկին իւր. Գիտեմ զի կին գեղեցիկ ես դու։

12 Արդ եղիցի եթէ տեսանիցեն Եգիպտացիքն, եւ ասիցեն թէ Կին նորա է սա. եւ սպանանիցեն զիս, եւ զքեզ ապրեցուցանիցեն։

13 Ասասցես թէ Քոյր նորա եմ. զի բարի լիցի ինձ վասն քո, եւ կեցցէ անձն իմ յաղագս քո։

14 Եւ եղեւ իբրեւ եմուտ Աբրամ յԵգիպտոս, եւ տեսեալ Եգիպտացւոցն զկինն զի գեղեցիկ էր յոյժ։

15 Տեսին զնա եւ իշխանքն փարաւոնի, եւ գովեցին զնա առաջի փարաւոնի, եւ տարան զնա ի տուն փարաւոնի։

16 Եւ Աբրամու բարիս առնէին վասն նորա. եւ եղեն նորա խաշինք, անդեայք եւ էշք, ծառայք եւ աղախնայք, ջորիք եւ ուղտք։

17 Եւ պատժեաց Աստուած զփարաւոն պատժօք մեծամեծօք եւ չարօք՝՝ եւ զտուն նորա վասն Սարայի կնոջն Աբրամու։

18 Կոչեաց փարաւոն զԱբրամ, եւ ասէ ցնա. Զի՞նչ գործեցեր զայդ ընդ իս, զի ոչ պատմեցեր եթէ կին քո է։

19 Ընդէ՞ր ասացեր թէ Քոյր իմ է, եւ առի զդա ինձ կնութեան. եւ արդ աւանիկ կին քո առաջի քո. առ եւ գնա ի բաց։

20 Եւ պատուէր ետ արանց վասն Աբրամու յուղարկել զնա եւ զկին նորա եւ զամենայն որ ինչ էր նորա, եւ զՂովտ ընդ նմա։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ