ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԷԶ. 1 Եղբարք, եթէ յանկարծ ըմբռնեսցի ոք ի ձէնջ յինչ եւ իցէ յանցանս, դուք որ հոգեւորքդ էք՝ հաստատեցէք զայնպիսին հոգւով հեզութեան. զգոյշ լինիցիք անձանց զի մի՛ եւ դուք փորձիցիք։ 2 Զմիմեանց բեռն բարձէք, եւ այնպէս կատարեցէք զօրէնսն Քրիստոսի։ 3 Եթէ համարիցի ոք լինել ինչ, եւ չիցէ, զանձն իւր խաբէ։ 4 Զգործ իւր կշռեսցէ իւրաքանչիւր ոք, եւ ապա անձին իւրում միայն պարծանս տացէ, եւ մի՛ առ ընկերաւն։ 5 Զի իւրաքանչիւր ոք զիւր բեռն բառնալոց է։ 6 Հաղորդութիւն արասցէ աշակերտն վարդապետին յամենայն բարութիւնս։ 7 Մի՛ խաբիք, Աստուած ոչ արհամարհի։ 8 Զի զոր ինչ սերմանէ մարդ՝ զնոյն եւ հնձեսցէ. որ սերմանէ ի մարմին իւր՝ ի մարմնոյ անտի հնձեսցէ զապականութիւն. եւ որ սերմանէ ի Հոգին՝ ի Հոգւոյ անտի հնձեսցէ զկեանսն յաւիտենից։ 9 Այլ զբարիս գործել մի՛ ձանձրասցուք, զի ի ժամանակի իւրում հնձեսցուք առանց լքանելոյ՝՝։ 10 Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցուք զբարիս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանիսն հաւատոյ։ 11 Տեսէք որպիսի գրով գրեցի առ ձեզ իմով ձեռամբ։ 12 Զի որ միանգամ կամին բարեմարդիկ լինել մարմնով, նոքա ստիպեն զձեզ թլփատել. միայն՝ զի մի՛ զխաչին Քրիստոսի զհետ երթայցեն՝՝։ 13 Քանզի եւ որ թլփատեալքն իսկ են՝ նոքա զօրէնսն ոչ պահեն, այլ կամին զի դուք թլփատեսջիք, զի ձերով մարմնովդ պարծեսցին։ ՎՋ 14 Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, եւ ես՝ աշխարհի։ 15 Զի ոչ՝՝ թլփատութիւն ինչ է եւ ոչ անթլփատութիւն, այլ նոր արարած։ 16 Եւ որ միանգամ այսմ կանոնի միաբան լինին, խաղաղութիւն ի վերայ նոցա եւ ողորմութիւն, եւ ի վերայ Իսրայելին Աստուծոյ։ 17 Այսուհետեւ աշխատ ոք զիս մի՛ արասցէ, զի ես զչարչարանսն Քրիստոսի ի մարմնի իմում կրեմ։ 18 Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ոգւոյդ ձերում, եղբարք։ Ամէն։ Առ Գաղատացիս գրեցաւ ի Հռովմէ։ |