Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

2 Եւ դու, որդի մարդոյ, ասասցես. Այսպէս ասէ Ադոնայի Տէր երկրիդ Իսրայելացւոց. Վախճան հասեալ է, հասեալ է վախճան ի վերայ չորեցունց կողմանց երկրիդ։

3 Ահաւադիկ հասեալ է ի վերայ քո վախճան, եւ առաքեցից ես զսրտմտութիւն իմ, եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։

4 Եւ ոչ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, եւ գարշելիքն քո ի միջի քում եղիցին, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։

5 Քանզի այսպէս ասէ Տէր Տէր. Չարիք մի, ահաւասիկ չարիք մի հասեալ են։

6 Եհաս վախճան. զարթեաւ ի վերայ քո, ահաւադիկ հասեալ է։

7 Զմբաղ՝՝ ի վերայ քո, որ բնակեալդ ես յերկրիդ. հասեալ է ժամանակ, մերձեցաւ օր, եւ ոչ աղմկաւ եւ ոչ երկամբք՝՝։

8 Այլ այժմ ի մօտոյ հեղից զբարկութիւն իմ ի վերայ քո, եւ կատարեցից ի քեզ զսրտմտութիւն իմ. եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ տաց ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց՝՝։

9 Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։

10 Ահաւասիկ օր Տեառն, ահա հասեալ է վախճան. եկն զմբաղն՝՝, ծաղկեցաւ գաւազանն. յարեաւ ամբարտաւանութիւնն։

11 Եւ խորտակեսցես զհաստատութիւն անօրինին, ոչ աղմկաւ եւ ոչ փութով. ոչ են ի միտս իւրեանց՝՝, եւ ոչ գեղեցկութիւն ի նոսա։

12 Հասեալ է ժամանակ, ահա եկն օր. ստացօղն մի՛ խնդասցէ, եւ որ վաճառէն՝ մի՛ ողբասցի. զի բարկութիւն է յամենայն բազմութեան նորա։

13 Զի որ ստանայն՝ ի վաճառական՝՝ անդր այլ մի՛ դարձցի, եւ ոչ եւս է կեալ ի կենդանութեան նոցա՝՝. զի տեսիլս ի վերայ ամենայն բազմութեան նորա ոչ դարձցի, եւ մարդ յաչս կենաց իւրոց մի՛ հաստատեսցի։

14 Փող հարէք եւ ընտրեցէք՝՝ զամենայն. եւ ոչ ոք իցէ որ երթայցէ ի պատերազմ, զի բարկութիւն ի վերայ բազմութեան նորա։

15 Պատերազմ սրոյ արտաքուստ, եւ սով եւ մահ ի ներքուստ. եւ որ ի բացի իցեն՝ սրով վախճանեսցին, եւ որ ի քաղաքի իցեն՝ սովով եւ մահուամբ վախճանեսցին։

16 Եւ ապրեսցին որք ապրելոց իցեն ի նոցանէ, եւ եղիցին ի վերայ լերանց իբրեւ զաղաւնիս անձանձրոյթ մնչել. զամենեսեան կոտորեցից՝ զիւրաքանչիւր՝՝ ոք յանօրէնութեան իւրում։

17 Ամենայն ձեռք լքցին, եւ ամենայն երանք գարշասցին խոնաւութեամբ՝՝։

18 Սփածցին քուրձս, եւ ծածկեսցեն զնոսա ցնորք. յամենայն երեսս ամօթ, եւ յամենայն գլուխս կնդութիւն։

19 Արծաթ նոցա անկեալ կայցէ ի հրապարակս, եւ ոսկի նոցա արհամարհեսցի. արծաթ նոցա եւ ոսկի նոցա ոչ կարասցէ փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. եւ անձինք նոցա մի՛ յագեսցին, եւ որովայնք նոցա մի՛ լցցին. զի տանջանք եղեն՝՝ անիրաւութեան նոցա։

20 Զընտիր ընտիր զարդուցն եդին ի հպարտութիւն, եւ պատկերս գարշելեաց պաշտամանցն իւրեանց արարին ի նոցանէ. վասն այնորիկ տաց զայն նոցա ի պղծութիւն.

21 եւ մատնեցից ի ձեռս օտարաց յափշտակել զնոսա, եւ ժանտագործաց երկրի յաւար, եւ պղծեսցեն զնոսա։

22 Եւ դարձուցից զերեսս իմ ի նոցանէ, եւ պղծեսցեն զայցելութիւնս իմ, եւ մտցեն ի նոսա անխտիր. եւ պղծեսցեն զնոսա՝՝։

23 Եւ արասցեն խառնակութիւն՝՝. զի լցաւ երկիր ի դատաստանաց արեանց նոցա, եւ քաղաքք լի եղեն՝՝ անօրէնութեամբք։

24 Եւ ածից զչարս ազգաց եւ ժառանգեսցեն զտունս նոցա, եւ կործանեցից զամբարտաւանութիւն բռնութեանց նոցա, եւ պղծեսցին սրբութիւնք նոցա։

25 Եկեսցէ քաւութիւն, եւ խնդրեսցեն զխաղաղութիւն, եւ ոչ գտանիցի։

26 Վայ ի վայի վերայ եղիցի, եւ գոյժ ի գուժի. խնդրեսցին տեսիլք ի մարգարէից, եւ օրէնք դիւրիչք ի քահանայէ, եւ խորհուրդք ի ծերոց, եւ ոչ գտանիցին։՝՝

27 Թագաւորն սգասցի, եւ իշխանն զգեցցի զապականութիւն, եւ ձեռք ժողովրդեան երկրին լքցին. ըստ ճանապարհաց նոցա արարից նոցա, եւ ըստ դատաստանաց նոցա առից վրէժ ի նոցանէն, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ