Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 32 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ յամին երկոտասաներորդի, յամսեանն երկոտասաներորդի, որ օր մի էր ամսոյն, եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

2 Որդի մարդոյ, ողբս առ ի վերայ փարաւոնի արքային Եգիպտացւոց եւ ասասցես ցնա. Առիւծացար ի մէջ ազգաց, եւ նմանեցար վիշապի՝՝ ի մէջ ծովու, եւ ոգորէիր ընդ գետս քո, եւ առ սմբակ պղտորէիր զջուրսն, եւ առաթուր կոխան առնէիր զգետս քո։

3 Այսպէս ասէ Տէր Տէր. Պատեցից զքեզ թակարդօք իմովք ժողովովք զօրաց բազմաց, եւ հանից զքեզ կարթիւ իմով։

4 Տախտապարեցից զքեզ ի վերայ երկրի, եւ լցցին քեւ դաշտք՝՝. եւ իջուցից ի վերայ քո զամենայն թռչունս երկնից, եւ յագեցուցից ի քէն զամենայն գազանս երկրի։

5 Եւ տաց զմարմինս քո ի վերայ լերանց, եւ լցուցից զձորս յարենէ քումմէ.

6 եւ արբեսցի երկիր յապաւառէ քումմէ՝ ի բազմութեան քո ի վերայ լերանց, զձորս լցից՝՝ ի քէն։

7 Եւ պատրուակեցից զերկինս ի շիջանել քում, եւ խաւարեցուցից զաստեղս նորա. զարեգակն ամպով ծածկեցից, եւ լուսին մի՛ տացէ զլոյս իւր։

8 Եւ զամենայն լուսաւորս խաւարեցուցից ի վերայ քո, եւ տաց խաւար ի վերայ քո, ասէ Տէր Տէր։

9 Եւ զայրացուցից զսիրտս ազգաց բազմաց, ի ժամանակի իբրեւ հանից զգերութիւն քո ընդ ազգս յերկիր զոր ոչ գիտիցես։

10 Եւ տրտմեսցին ի վերայ քո ազգք բազումք՝՝, եւ թագաւորք նոցա զարհուրելով զարհուրեսցին, ի թռչել սրոյ իմոյ առաջի երեսաց նոցա ակն ունել կործանման իւրեանց յօրէ՝՝ կործանման քո։

11 Զի այսպէս ասէ Տէր Տէր. Սուր արքային Բաբելացւոց եկեսցէ ի վերայ քո

12 հանդերձ սրով սկայից, եւ կործանեցից զզօրութիւն քո. եկեսցեն ամենայն՝՝ ժանտագործք ազգաց, եւ կորուսցեն զհպարտութիւն Եգիպտացւոց, եւ խորտակեսցի ամենայն զօրութիւն նորա։

13 Եւ կորուսից զամենայն անասունս նորա ի ջուրց բազմաց, եւ մի՛ պղտորեսցէ զնա՝՝ ոտն մարդոյ, եւ կճղակ անասնոյ մի՛ կոխեսցէ զնա։

14 Եւ ապա դադարեսցեն ջուրք նոցա, եւ գետք նոցա նման իւղոյ գնասցեն՝՝, ասէ Ադոնայի Տէր։

15 Յորժամ տաց զԵգիպտոս ի կորուստ, եւ աւերեսցի երկիրն լրիւ իւրով, յորժամ ցրուեցից զամենայն բնակիչսն ի նմանէ՝՝, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։

16 Ողբք են, եւ ողբասցեն զնա, եւ դստերք ազգաց ողբասցեն զնա. ի վերայ Եգիպտոսի եւ ի վերայ ամենայն զօրութեան նորա ողբասցեն զնա, ասէ Տէր Տէր։

17 Եւ եղեւ յամին երկոտասաներորդի, յամսեանն առաջնում՝՝, որ օր հնգետասան էր ամսոյն, եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

18 Որդի մարդոյ, ողբս առ ի վերայ զօրութեանն Եգիպտոսի, եւ իջուսցեն զդստերս նորա ազգքն՝ զմեռեալս ի խորս երկրի։

19 Առ իջեալսն ի խորխորատ՝ ի ջուրց վայելչութեան, էջ ննջեա ընդ անթլփատս ի մէջ վիրաւորաց.

20 սրով անկցին ընդ նմա, եւ դադարեսցէ ամենայն զօրութիւն նորա։

21 Եւ ասասցեն ցքեզ սկայքն. Եկ էջ ի խորս խորինս, զի քան զո՞վ լաւ էիր դու. էջ եւ դադարեա ընդ անթլփատս ի մէջ վիրաւորաց՝՝ սրոյ։

22 Անդ Ասուր եւ ամենայն ժողովք նորա, ամենեքին վիրաւորք՝՝.

23 անդ տուաւ գերեզման նորա ի խորս խորխորատին, եւ եղեն ժողովք նորա շուրջ զշիրմօք նորա. ամենայն վիրաւորք անկան սրով, որ արարին զգերեզմանս իւրեանց յատակս գբոց, եւ եղեն ժողովք շուրջ զգերեզմանօք նորա.՝՝ ամենեքին վիրաւորք անկեալք ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ի վերայ երկրին կենդանութեան։

24 Անդ Եղամ, եւ ամենայն զօրութիւն նորա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ի սրոյ՝ իջին անթլփատք ի խորս երկրի, որ ետուն զահ իւրեանց յերկրին կենդանութեան, եւ ընկալան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ի խորխորատ

25 ի մէջ վիրաւորաց։

26 Անդ տուան՝՝ Մոսոք եւ Թոբէլ, եւ ամենայն զօրութիւնք նոցա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենայն վիրաւորք նորա՝՝ ամենեքեան անթլփատք վիրաւորք անկեալք ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ի վերայ երկրին կենդանութեան։

27 Եւ ոչ ննջեցին ընդ հսկայսն անկեալսն յաւիտենից, որ իջին ի դժոխս պատերազմօղ զինուքն իւրեանց, եւ եդան անօրէնութիւնք նոցա ի վերայ ոսկերաց իւրեանց. զի զարհուրեցուցին զհսկայս ի կենդանութեան իւրեանց։

28 Եւ դու ի մէջ անթլփատիցն խորտակեսցիս, եւ ննջեսցես ի մէջ վիրաւորացն սրոյ։

29 Անդ Եդովմ եւ թագաւորք իւր եւ ամենայն իշխանք նորա, որ ետուն զզօրութիւն իւրեանց ի հարուածս սրոյ. եւ նոքա ընդ վիրաւորս ննջեցին՝՝ ընդ իջեալսն ի խորխորատ։

30 Անդ ամենայն իշխանք հիւսիսոյ, եւ ամենեքեան նոքա զօրավարք Ասորեստանւոյն՝՝, իջեալք վիրաւորք հանդերձ ահիւն զօրութեամբ իւրեանց. ամօթալից ննջեցին անթլփատք ընդ վիրաւորս սուսերաց, եւ տարան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ի խորխորատ։

31 Զնոսա տեսցէ փարաւոն եւ մխիթարեսցի ի վերայ ամենայն զօրութեան նոցա. վիրաւորք փարաւոնի ի սրոյ, եւ ամենայն զօրութիւն նորա՝՝, ասէ Տէր Տէր։

32 Զի ետ զահ իւր՝՝ յերկրին կենդանութեան, եւ ննջեսցէ ի մէջ անթլփատիցն վիրաւորելոց սրով, փարաւոն եւ ամենայն բազմութիւն իւր ընդ նմին՝՝, ասէ Տէր Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ