Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

2 Վասն այդորիկ մարգարեաց, որդի մարդոյ, եւ՝՝ հաստատեա զերեսս քո ի վերայ Երուսաղեմի. եւ հայեաց ի սրբութիւնս նոցա, եւ մարգարէասցիս ի վերայ երկրին Իսրայելի,

3 եւ ասասցես ցերկիրն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած՝՝. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ մերկացից զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ սատակեցից ի միջոյ քումմէ զանիրաւն եւ զանօրէնն։

4 Փոխանակ զի սատակեցից ի քէն զանիրաւն եւ զանօրէնն, վասն այնորիկ ելցէ վաղակաւորն իմ ի պատենից իւրոց ի վերայ ամենայն մարմնոյ՝ յարեւելից մինչեւ ի հիւսիսի։

5 Եւ ծանիցէ ամենայն մարմին թէ ես Տէր մերկացի զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ անդրէն ոչ եւս դարձցի։

6 Եւ դու, որդի մարդոյ, հեծեծեսջիր բեկեալ միջով քով, եւ հեծեծեսջիր ցաւովք յանդիման նոցա։

7 Եւ եղիցի թէ ասիցեն ցքեզ. Վասն է՞ր հեծես, ասասցես. Զի բօթ լուայ, եւ գալոց է. եւ բեկցին ամենայն սիրտք, եւ ամենայն ձեռք լքցին, եւ ցամաքեսցի ամենայն մարմին եւ ամենայն շունչ, եւ ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ՝՝. ահաւասիկ գայ եւ եղիցի, ասէ Տէր Տէր Աստուած՝՝։

8 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

9 Որդի մարդոյ, մարգարեաց եւ ասասցես. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ասասցես. Սուր, սուր սրեաց եւ զայրացիր.

10 զի սպանցես զսպանումն՝ սրեաց, ջինջ լեր, պատրաստեաց ի հաշումն, կոտորեա, արհամարհեա. որդեակ իմ, յապաւեա զամենայն ծառ։

11 Եւ ետ զնա ի պատրաստ, ունել ի ձեռին իւրում. սրեցաւ, պատրաստ է սուրն տալ՝՝ ի ձեռս կոտորչի։

12 Ձայն առ, ճիչ բարձ, որդի մարդոյ. զի եկն եհաս այն ի վերայ ժողովրդեան իմոյ, եւ ի վերայ իշխանացն Իսրայելի. պանդուխտք եղիցին, քանզի եհաս սուրն՝՝ ի վերայ ժողովրդեան իմոյ. վասն այնորիկ ծափս հար ձեռամբ քով, զի արդարացաւ։

13 Եւ զի՞նչ է, ապրիցի՞ ազգն. ոչ եղիցի՝՝, ասէ Տէր Տէր։

14 Եւ դու, որդի մարդոյ, մարգարեաց, ծափս հար ձեռամբ. կրկնեա զսուրն, զի երրորդ սուրն վիրաւորաց է. սուր վիրաւորացն սաստկացեալ է, եւ զարհուրեցուսցէ զնոսա.

15 զի բեկցին սիրտք իւրեանց, բազմասցին տկարացեալք յամենայն դրունս նոցա, զի մատնեցան ի սպանումն սրոյ. գեղեցկացաւ ի փայլիւն, պիտանի եղեւ ի սպանումն։

16 Շրջեաց, յածեաց, սրեաց յաջմէ եւ յահեկէ. զի ուր քո երեսք զարթիցեն՝՝,

17 եւ ես անդ ծափս հարից եւ կայթեցից, եւ արձակեցից զբարբառ՝՝ իմ. ես Տէր խօսեցայ։

18 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

19 Եւ դու, որդի մարդոյ, պատրաստեա դու քեզ երկուս ճանապարհս, մտանել սրոյ արքային Բաբելացւոց, զի ի միոջէ աշխարհէ ելցեն երկու առաջք. եւ ձեռն պատրաստել ի գլուխ ճանապարհի քաղաքին. ի սկզբան ճանապարհին կարգեսցիս։

20 Եւ դու պատրաստեա եւ յարդարեա՝՝ ճանապարհ մտանել սրոյն ընդ Ռաբովթ որդւոցն Ամոնայ ի վերայ Հրէաստանի, եւ ի վերայ Երուսաղեմի ի մէջ նորա՝՝։

21 Զի եկեսցէ կացցէ՝՝ արքայն Բաբելացւոց ի վերայ հին՝՝ ճանապարհին, ի գլուխ երկուց ճանապարհաց, հմայս հմայել, գաւազանս ընկենուլ, հարցումն հարցանել ի դրօշելոց, լերդահմայ լինել։

22 Ընդ աջմէ իւրմէ ելին նմա հմայքն ի վերայ Երուսաղեմի, արկանել պատնէշ, բերանալիր գոչել, բարձրացուցանել զձայն աղաղակի. արկանել խից ի վերայ դրանց նորա, եւ արկանել հող եւ շինել նետակալս։

23 Եւ նա նոցա այնպէս թուիցի՝ որպէս հմայիցէ ոք հմայս առաջի նոցա, եւ եւթներորդիցէ նոցա եւթներորդս, եւ ինքն յուշ արասցէ զանիրաւութիւնս նոցա յիշել՝՝։

24 Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր Տէր Աստուած՝՝. Փոխանակ զի յուշ արարէք զանիրաւութիւնս ձեր, ի յայտնել ամպարշտութեանցն ձերոց, յերեւել մեղացն ձերոց՝ յամենայն ամպարշտութիւնս ձեր եւ ի՝՝ գնացս ձեր, փոխանակ զի դուք ինքնին յիշեցուցէք՝ ի նոսին սատակեսջիք՝՝։

25 Եւ դու, պիղծ եւ անօրէն իշխանդ Իսրայելի, որոյ եկեալ է օր վախճանի ի ժամանակի անիրաւութեան,

26 այսպէս ասէ Տէր Տէր. Ի բաց առ ի քէն զխոյրդ եւ հան զպսակդ, զի այդ ոչ այդպէս վճարեսցի. խոնարհեցուցեր զբարձրացեալն, եւ բարձրացուցեր զխոնարն.

27 արդ անիրաւութիւն յանիրաւութեանց վերայ՝՝ եդից զնա. եւ այդ ոչ այդպէս եղիցի, մինչեւ եկեսցէ որում անկն է, եւ տաց ի ձեռս նորա՝՝։

28 Եւ դու, որդի մարդոյ, մարգարեաց եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած՝ ցորդիսն Ամոնայ, եւ վասն նախատանացն նոցա, ասասցես. Սուր՝ սուր հանեալ ի սպանումն, մերկացեալ ի վախճան։

29 Զարթիր զի փայլեսցես տեսլեամբ նանրութեան, եւ ի հմայել հմայս ստութեան, մատնել զնա քեզ, ի պարանոցս վիրաւորացն անօրինացն, որոց եկեալ հասեալ է օր վախճանի ի ժամանակի անիրաւութեան։

30 Դարձ անդրէն, մի՛ աստէն լուծանիր ի տեղւոջ յորում ծնեալդ ես. անդրէն յերկրին քում՝՝ դատեցայց զքեզ.

31 եւ հեղից ի վերայ քո զբարկութիւն իմ. հրով բարկութեան իմոյ փչեցից ի քեզ, եւ մատնեցից զքեզ ի ձեռս արանց բարբարոսաց՝ որ գործեն զապականութիւն՝՝։

32 Եւ եղիցես կերակուր հրոյ, եւ արիւն քո եղիցի ի մէջ երկրի քո, եւ յիշատակ քո մի՛ գտցի. զի ես Տէր խօսեցայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ