Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԵԼՔ 33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Երթ ել աստի, դու եւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր երդուայ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, ասեմ. Զաւակի ձերում տաց զնա։

2 Եւ առաքեցից առաջի երեսաց քոց զհրեշտակ իմ, եւ մերժեսցէ՝՝ զՔանանացին եւ զԱմովրհացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ զԳերգեսացին եւ՝՝ զԽեւացին եւ զՅեբուսացին։

3 Եւ տարցի զքեզ յերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր. բայց ես ոչ ելից ընդ ձեզ, վասն խստապարանոց լինելոյ ժողովրդեանն. զի մի՛ սատակիցեմ զքեզ ի ճանապարհի։

4 Եւ լուեալ ժողովրդեանն զբանն զայն չար, սուգ առին սգաւորօք. եւ ոչ ա՛ռ այր զզարդ զանձամբ։

5 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա դու ցորդիսն Իսրայելի. Դուք ժողովուրդ խստապարանոց էք. զգոյշ լերուք, գուցէ եւ այլ եւս հարուած ածիցեմ ի վերայ ձեր, եւ սատակիցեմ զձեզ. արդ մերկացարուք զպատմուճանս փառաց ձերոց, եւ զզարդ քո ի քէն,՝՝ եւ ցուցից քեզ՝՝ զինչ առնիցեմ քեզ։

6 Եւ մերկացան որդիքն Իսրայելի զզարդ իւրեանց, եւ զպատմուճանս իւրեանց՝՝ ի Քորեբ լերին։

7 Եւ առեալ Մովսիսի զխորան իւր՝՝ եհար արտաքոյ բանակին, մեկուսի ի բանակէ անտի, եւ կոչեցաւ այն Խորան վկայութեան՝՝. եւ լինէր ամենայն ոք որ խնդրէր ինչ ի Տեառնէ՝՝, ելանէր ի խորանն վկայութեան արտաքոյ բանակին։

8 Եւ յորժամ երթայր Մովսէս ի խորանն, կայր ամենայն ժողովուրդն դէտակն կալեալ իւրաքանչիւր ուրուք առ դուրս խորանի իւրոյ, եւ հայէին ընդ Մովսէս մինչ երթայր մտանէր ի խորանն։

9 Եւ յորժամ մտանէր Մովսէս ի խորանն, իջանէր սիւն ամպոյն եւ կայր առ դուրս խորանին, եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի։

10 Եւ տեսանէր ամենայն ժողովուրդն զսիւն ամպոյն որ կայր առ դուրս խորանին. եւ կային ամենայն ժողովուրդն յոտն, եւ երկիր պագանէին իւրաքանչիւր առ դուրս խորանի իւրոյ։

11 Եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում. եւ դառնայր ի բանակ անդր. բայց պաշտօնեայ նորա Յեսու որդի Նաւեայ ոչ ելանէր ի խորանէ անտի։

12 Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ զքեզ քան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։

13 Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։

14 Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ։

15 Եւ ասէ ցնա. Եթէ ոչ դու ինքնին երթայցես՝՝ ընդ մեզ, մի՛ հաներ զմեզ աստի։

16 Եւ զիա՞րդ յայտնի լինիցի, եթէ արդարեւ գտի շնորհս առաջի քո, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քո, այլ յերթալն քո ընդ մեզ փառաւորեսցուք՝՝, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քո քան զամենայն ազգս՝՝ որ իցեն ի վերայ երկրի։

17 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր՝ արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ, եւ ճանաչեմ զքեզ քան զամենեսեան՝՝։

18 Եւ ասէ. Ցոյց ինձ զփառս քո։

19 Եւ ասէ. Ես անցից առաջի քո փառօք իմովք՝՝, եւ կոչեցից յանուն Տեառն առաջի քո, եւ ողորմեցայց որում ողորմեցայց, եւ գթացայց յոր գթացայց։

20 Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ, զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ եւ ապրի։

21 Եւ ասէ Տէր. Ահա տեղի մի առաջի իմ, եւ կացցես ի վերայ վիմին։

22 Յորժամ անցանիցեն փառքն իմ, եւ եդից զքեզ ի ծերպի վիմին, եւ ծածկեցից զքեզ ձեռամբ իմով մինչեւ անցից ես։

23 Եւ բարձից զձեռն իմ ի քէն, եւ ապա տեսցես զյետոյսն իմ, բայց երեսք իմ քեզ մի՛ երեւեսցին։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ