ဤစာအုပ်သည် ဘုရားသခင်မှ အားသွင်းပေးထားသော စာအုပ်မဟုတ်ပါ။ ၎င်းသည် ခရစ်ယာန်၏ ကာနွန် သို့မဟုတ် ယုဒလူမျိုး၏ တာနာ့ခ်၏ အစိတ်အပိုင်းမဟုတ်ပါ။ သမိုင်းနှင့် သုတေသန ရည်ရွယ်ချက်များအတွက်သာ ပြသထားပါသည်။ အပြည့်စုံသော ရှင်းလင်းချက်ကို ကြည့်ရန် ԵՍԹԵՐ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ դադարեաց Մուրթքէ յապարանսն Դաբիթեաւ հանդերձ եւ Թառայիւ երկոքումբք ներքինեօք թագաւորին, որ էին պահապանք ապարանից թագաւորին։ 2 Եւ իբրեւ գիտակ եղեւ Մուրթքէ խորհրդոց ներքինեացն, եւ զկամս սրտից նոցա քննեաց՝ եթէ պատրաստեալ են նոքա ձեռն արկանել ի թագաւորն Արտաշէս, եցոյց արքային զխորհուրդս նոցա։ 3 Եւ եհարց թագաւորն զերկոսին ներքինիսն, եւ նոքա խոստովան եղեն նմա. եւ հրամայեաց զնոսա կապել։ 4 Եւ գրեաց թագաւորն զբանս զայսոսիկ ի յիշատակս, եւ Մուրթքէ գրեաց վասն բանիցս այսոցիկ։ 5 Եւ ետ հրաման թագաւորն Մուրթքէի, մեծաւ զգուշութեամբ առաւել եւս դարման տանել տան թագաւորին. եւ ետ նմա պարգեւս։ 6 Եւ էր Համան Ամադովթեայ Բովկեցւոյ փառաւոր առաջի արքային, եւ կամեցաւ չարչարել զՄուրթքէ եւ զժողովուրդ նոցա վասն երկուց ներքինեացն։՝՝ |