Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 24 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եթէ առնուցու ոք կին եւ մտանիցէ առ նա, եւ եղիցի եթէ ոչ գտանիցէ՝՝ շնորհս առաջի նորա, զի եգիտ ի նմա իրս անարգութեան, գրեսցէ նմա գիր ապահարզանի եւ տացէ ի ձեռս նորա, եւ արձակեսցէ զնա ի տանէ իւրմէ։

2 Եւ եթէ գնացեալ լինիցի առն այլում,

3 եւ ատիցէ զնա այրն վերջին, գրեսցէ նմա գիր մեկնելոյ, եւ տացէ ի ձեռս նորա, եւ արձակեսցէ զնա ի տանէ իւրմէ. ապա թէ մեռանիցի այրն նորա վերջին որ առ զնա կնութեան,

4 մի՛ կարասցէ այրն առաջին որ արձակեաց զնա՝ դառնալ առնուլ զնա իւր կնութեան, յետ պղծելոյն նորա. զի պիղծ է այն առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝. եւ մի՛ պղծիցէք զերկիրն զոր Տէր Աստուած տացէ ձեզ ի ժառանգութիւն։

5 Եւ եթէ առնուցու ոք կին նորոգ, մի՛ մտցէ ի պատերազմ, եւ մի՛ անկցին ի վերայ նորա եւ մի ինչ իրք. այլ անպարտ լիցի ի տան իւրում, եւ ուրախ արասցէ զկին իւր զոր առ։

6 Մի՛ գրաւեսցես զվերին եւ զներքին՝՝ երկան. զի զոգիս գրաւէ այնպիսին։

7 Եթէ ըմբռնեսցի այր ոք մարդագող յեղբարց իւրոց յորդւոցն Իսրայելի, եւ բռնաբարեալ՝ վաճառեսցէ զնա, մեռցի գողն, եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ։

8 Զգոյշ լեր անձին քում յարածէ բորոտութեան. զգոյշ լինիջիր՝ առնել ըստ ամենայն օրինին զոր պատմիցեն ձեզ քահանայքն Ղեւտացիք, զոր օրինակ պատուիրեցի ձեզ զգուշանալ՝՝ առնելոյ։

9 Յիշեցէք զոր ինչ արար Տէր Աստուած քո ընդ Մարիամ ի ճանապարհի ելանոյն ձերոյ յԵգիպտոսէ։

10 Եւ եթէ պարտելով պարտիցի ընկեր քո զինչ եւ իցէ, մի՛ մտանիցես ի տուն նորա գրաւել ինչ գրաւ.

11 այլ արտաքոյ կայցես, եւ այրն առ որում պարտքն քո իցեն՝ հանցէ զգրաւն քո արտաքս։

12 Եւ եթէ աղքատ իցէ այրն, մի՛ ագցի ընդ գրաւաւն իւրով՝՝.

13 դարձուցանելով դարձուսցես զգրաւ նորա ընդ մտանել արեւու, եւ ննջեսցէ հանդերձիւն իւրով եւ օրհնեսցէ զքեզ. եւ եղիցի քեզ յողորմածութիւն առաջի Տեառն Աստուծոյ քո։

14 Մի՛ զլասցիս զվարձս տնանկին եւ զկարօտելոյ յեղբարց քոց, կամ յեկաց քաղաքաց քոց։

15 Նոյն օրին հատուսցես զվարձս նորա, եւ մի՛ մտանիցէ արեգակն ի վերայ այնորիկ. զի տնանկ է, եւ այն է յոյս նորա. եւ մի՛ բողոք հարկանիցէ զքէն առ Տէր, եւ մի՛ լինիցի այն քեզ ի մեղս։

16 Մի՛ մեռցին հարք ընդ որդւոց, եւ մի՛ որդիք մեռանիցին ընդ հարց. իւրաքանչիւր ոք ի մեղս իւրում մեռանիցի։

17 Մի՛ խոտորիցես զիրաւունս զեկին եւ զորբոյ եւ զայրւոյ՝՝. եւ մի՛ գրաւեսցես զձորձս այրւոյն.

18 քանզի ծառայ էիր դու յերկրին Եգիպտացւոց, եւ փրկեաց զքեզ Տէր Աստուած քո անտի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։

19 Եւ եթէ հնձեսցես զհունձս յանդի քում, եւ մոռասցի որայ յանդի քում, մի՛ դառնայցես անդրէն առնուլ զնա. աղքատին եւ՝՝ եկին եւ այրւոյ եւ որբոյ եղիցի այն. զի օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ի գործս ձեռաց քոց։

20 Եւ եթէ կթեսցես ձէթ, մի՛ դարձցիս անդրէն պտղաքաղ առնել զկնի քո. եկին եւ որբոյ եւ այրւոյ եղիցի այն։

21 Եւ եթէ կթեսցես զայգի քո, մի՛ ճռաքաղ առնիցես զկնի քո. եկին եւ որբոյ եւ այրւոյ եղիցի այն։

22 Եւ յիշեսցես զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ