Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ այս են հրամանք եւ դատաստանք զոր զգուշանայցէք առնել յերկրին զոր Տէր Աստուած հարցն ձերոց տալոց է ձեզ ի ժառանգութիւն, զամենայն աւուրս զորս կեցցէք դուք ի վերայ երկրի։

2 Կորուսանելով կորուսջիք զամենայն տեղիսն յորս պաշտեցին ի նոսա ազգքն, զորս դուք ժառանգիցէք զնոսա, զդիս իւրեանց ի վերայ լերանց բարձանց եւ ի վերայ բլրոց, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց.

3 եւ կործանեսջիք զբագինս նոցա, եւ փշրեսջիք զարձանս նոցա, եւ այրեսջիք հրով, զանտառս նոցա, եւ զդրօշեալս դից նոցա կոտորեսջիք, եւ կորուսջիք զանուանս նոցա ի տեղւոջէն յայնմանէ։

4 Եւ մի՛ առնիցէք նոյնպէս Տեառն Աստուծոյ ձերում.

5 այլ ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած ձեր ի միում ի ցեղից ձերոց, անուանել զանուն իւր եւ կոչել ի նմա՝՝, խնդրեսջիք եւ մտջիք անդր.

6 եւ մատուսջիք զողջակէզս ձեր եւ զզոհս ձեր եւ զտասանորդս ձեր եւ զպտուղս ձեր՝՝ եւ զուխտս ձեր եւ զկամայականս ձեր եւ զխոստովանութիւնս ձեր՝՝, եւ զանդրանիկս արջառոյ եւ ոչխարի ձերոյ.

7 եւ կերիջիք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ, եւ ուրախ լինիջիք ի վերայ ամենայնի յոր մխիցէք զձեռս ձեր, դուք եւ տունք ձեր, որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո։

8 Մի՛ առնիցէք զամենայն ինչ զոր այսօր մեք աստ ոչ առնեմք, իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։

9 Քանզի ոչ հասէք ի հանգիստն եւ ի ժառանգութիւնն զոր Տէր Աստուած մեր տալոց է ձեզ, մինչեւ ցայսօր՝՝։

10 Եւ անցջիք ընդ Յորդանան եւ բնակեսջիք յերկրին զոր Տէր Աստուած մեր ժառանգեցուսցէ ձեզ. եւ հանգուսցէ զձեզ յամենայն թշնամեաց ձերոց որ շուրջ զձեւք իցեն, եւ բնակեսջիք զգուշութեամբ.

11 եւ եղիցի տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած մեր կոչել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսջիք՝՝ զամենայն զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զողջակէզս ձեր եւ զզոհս ձեր եւ զտասանորդս ձեր եւ զպտուղս ձեռաց ձերոց եւ զդահամունս ձեր՝՝, եւ զամենայն ընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտիցէք Աստուծոյ ձերում՝՝.

12 եւ ուրախ լինիջիք առաջի Տեառն Աստուծոյ մերոյ, դուք եւ ուստերք ձեր եւ դստերք ձեր եւ ծառայք ձեր եւ աղախնայք ձեր, եւ Ղեւտացին որ ի դրունս ձեր, զի ոչ գոյ նորա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ ձեզ։

13 Զգոյշ լեր անձին քում, գուցէ մատուցանիցես զողջակէզս քո յամենայն տեղւոջ զոր տեսանիցես.

14 այլ ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո իւր ի միում ի քաղաքաց՝՝ քոց, անդ մատուցանիցես զողջակէզս քո, եւ անդ արասցես զամենայն զոր ես պատուիրեմ քեզ այսօր։

15 Այլ եւ ըստ ամենայն ցանկութեան քում զենցես եւ ուտիցես միս ըստ օրհնութեան Տեառն Աստուծոյ քո, զոր ետ քեզ յամենայն քաղաքս. անսուրբն որ ի քեզ եւ սուրբն ի միասին կերիցեն զայն՝ իբրեւ զայծեամն եւ զեղջերու։

16 Բայց արիւն մի՛ ուտիցէք, այլ յերկիր հեղուցուք զնա իբրեւ զջուր։

17 Մի՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասանորդս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի քո, եւ զամենայն ուխտս զոր ուխտիցէք, եւ զխոստովանութիւնս ձեր եւ զպտուղս ձեռաց ձերոց՝՝.

18 այլ առաջի Տեառն Աստուծոյ քո կերիցես զայն, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած՝ իւր՝՝, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայն քո եւ աղախին քո եւ եկն որ ի քաղաքս քո. եւ ուրախ լինիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո ի վերայ ամենայնի յոր մխիցես զձեռն քո։

19 Զգոյշ լեր անձին քում, գուցէ թողուցուս զՂեւտացին զամենայն ժամանակս քո որչափ եւ կեցցես ի վերայ երկրին։

20 Եւ եթէ ընդարձակեսցէ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես թէ՝ Կերայց միս, եթէ ցանկանայցէ անձն քո ուտել միս, ըստ ամենայն ցանկութեան անձին քո կերիցես միս։

21 Ապա թէ հեռագոյն իցէ ի քէն տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի վերայ նորա՝՝, եւ զենուցուս յարջառոյ քումմէ եւ յոչխարէ քումմէ յորոց տացէ քեզ Աստուած, զոր օրինակ պատուիրեցի քեզ, կերիցես ի քաղաքս քո ըստ ցանկութեան անձին քո։

22 Որպէս ուտիցի այծեամն եւ եղջերու, այնպէս կերիցես եւ զայն. անսուրբն ի քեզ եւ սուրբն նոյնպէս կերիցեն։

23 Զգոյշ լեր չուտելոյ զարիւն, զի արիւն նորա է շունչ իւր.

24 մի՛ ուտիցես շունչ ընդ մսոյ, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։

25 Եւ մի՛ ուտիցես զնա, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։

26 Բայց զսրբութիւնսն քո որ լինիցին քեզ, եւ զուխտսն քո զոր ուխտիցես, առեալ եկեսցես ի տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո իւր՝ կոչել զանուն իւր ի վերայ նորա՝՝։

27 Եւ արասցես զողջակէզսն քո, զմիսն հանցես ի վերայ սեղանոյ Տեառն Աստուծոյ քո, եւ զարիւն զոհիցն հեղուցուս առ յատակաւ սեղանոյն Տեառն Աստուծոյ քո, եւ զմիսն կերիցես։

28 Զգոյշ լեր եւ լուր, եւ արասցես զամենայն զբանս զոր ես պատուիրեմ քեզ, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յաւիտեան, եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի Տեառն Աստուծոյ քո։

29 Եւ եթէ սատակեսցէ Տէր Աստուած քո զազգսն յերեսաց քոց, յորում դու մտանելոց ես ժառանգել զերկիր նոցա, եւ ժառանգեսցես զնոսա եւ բնակեսցես յերկրի նոցա,

30 զգոյշ լեր անձին քում, գուցէ խնդրիցես երթալ զհետ նոցա յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց. մի՛ քննիցես զդիս նոցա եւ ասիցես. Զիա՛րդ առնիցեն ազգքս այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ես արարից Տեառն։

31 Մի՛ առնիցես նոյնպէս Տեառն Աստուծոյ քում, զի զգարշելիսն զոր ատեայ Տէր՝ արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց այրեն հրով դիցն իւրեանց։

32 Ամենայն բանի զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ զգուշանայցես առնելոյ, մի՛ յաւելուցուս ի նա եւ մի՛ հատանիցես ի նմանէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ