ՅՈՎՀԱՆՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ՝՝ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԷԱ. 1 Յերիցուէ առ ընտրեալդ Կիւրիա եւ առ որդեակս իւր, զոր եսդ սիրեմ ճշմարտութեամբ, եւ ոչ եթէ ես միայն, այլ եւ ամենեքեան ոյք գիտակ են ճշմարտութեանն. 2 վասն որոյ ճշմարտութեանն որ ի մեզ հաստատեալ է, զի եւ ընդ ձեզ իցէ՝՝. եւ դուք յաւիտենից ընդ մեզ իցէք։՝՝ 3 Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ։ 4 Ուրախ եղէ յոյժ, զի գտի յորդեկացդ քոց որ գնան ճշմարտութեամբ ըստ պատուիրանին զոր առաք ի Հօրէ։ 5 Եւ այժմ աղաչեմ զքեզ, Կիւրիա, իբրեւ ոչ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ քեզ, այլ զոր ի սկզբանէն ունէաք, զի սիրեսցուք զմիմեանս։ 6 Եւ այս է սէրն, զի գնասցուք ըստ պատուիրանաց նորա. եւ այս է պատուիրանն, զի որպէս լուարուքն ի սկզբանէ՝ ըստ նմին գնասջիք։ 7 Զի բազում մոլորեցուցիչք ելին յաշխարհ. որ ոք ոչ խոստովանի՝՝ զՅիսուս Քրիստոս եկեալ մարմնով, նա մոլորեցուցիչ է եւ Նեռն։ ԷԲ. 8 Զգոյշ լինիջիք անձանց զի մի՛ կորուսանիցէք՝ զոր վաստակեցէքն, այլ զի առնուցուք՝՝ բովանդակ զվարձսն։ 9 Ամենայն որ յանցանիցէ եւ ոչ կայցէ ի վարդապետութեանն Քրիստոսի՝ զԱստուած ոչ ճանաչէ. որ կայ ի վարդապետութեանն՝ նա ե՛ւ զՈրդին ե՛ւ զՀայր ընդունի։ 10 Եթէ ոք գայցէ առ ձեզ եւ զվարդապետութիւնս զայս ոչ ունիցի, մի՛ ընդունիցիք զնա ի տուն, եւ մի՛ ողջոյն տայցէք նմա։ 11 Որ ասասցէ նմա Ողջոյն՝ կցորդ լիցի չարաց գործոց նորա։ 12 Բազում ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ոչ կամեցայ քարտիսիւ եւ դեղով. զի ակն ունիմ ինձէն իսկ գալ առ ձեզ, եւ բերան ի բերան խօսել. զի ուրախութիւնն մեր իցէ կատարեալ։ 13 Ողջոյն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնորհք ընդ ձեզ։՝՝ |