15 Եւ հեռաւորք ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտուն Տեառն. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ. եւ եղիցի, եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։
Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։
Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դու դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, եւ տաց քեզ որ շրջիցին ի մէջ դոցա որ կանդ աւադիկ՝՝։
եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա եւ զիրաւունս նորա եւ զդատաստանս նորա զգրեալս ի գրի օրինացս այսոցիկ, եթէ դարձցիս առ Տէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ։