12 Այգի իմ ինձ առաջի իմ. հազարքն Սողոմոնի՝՝, եւ երկերիւրք պահապանաց որ պահեն զպտուղ նորա։
Որ տնկէ թզենի՝ կերիցէ զպտուղ նորա, եւ որ պահէ զտէր իւր՝ պատուեսցի։
Ամենայն պահպանութեամբ պահեա զսիրտ քո, զի ի սոցանէ են ելք կենաց։
Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Պատմեա ինձ զոր սիրեաց անձն իմ. ո՞ւր հովուես, ո՞ւր հանգուցանես ի միջօրէի. գուցէ լինիցիմ իբրեւ զընկեցեալն յերամակս ընկերաց քոց։
Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Իբրեւ խնձորի ի փայտս անտառի, այնպէս եղբօրորդին իմ ի մէջ ուստերաց. ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ, եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։
Այգի եղեւ Սողոմոնի ի Բեէղմաւոն. ետ զայգին իւր ցպահապանսն. բերցէ այր իւրաքանչիւր ընդ պտղոյ նորա հազարս արծաթոյ։
Հարսնն ասէ.՝՝ Որ նստիսդ ի պարտէզս՝ այլք անսան քեզ. լսելի արա ինձ զբարբառ քո։
Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօտիդ, յորում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս՝ հովուել զժողովուրդ Տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով։
Քանզի գնոց գնեցայք. փառաւոր արարէք զԱստուած ի մարմինս ձեր։
եւ ի վերայ ամենեցուն մեռաւ, զի որ կենդանիքն իցեն՝ մի՛ անձանց իցեն կենդանիք, այլ այնմ որ ի վերայ նոցայն մեռաւ եւ յարեաւ։
Քանզի ո՞վ է մեր յոյս կամ խնդութիւն կամ պսակ պարծանաց մերոց, եթէ ոչ դուք ի Տէր առաջի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ի նորա գալստեանն։