Գնաց Ռուբէն յաւուրս հնձոց ցորենոյ, եւ եգիտ խնձոր մանրագորաց յանդի, եւ եբեր զայն առ Լիա մայր իւր. ասէ Ռաքէլ ցԼիա քոյր իւր. Տուր ինձ ի մանրագորաց որդւոյ քո։
Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Իբրեւ խնձորի ի փայտս անտառի, այնպէս եղբօրորդին իմ ի մէջ ուստերաց. ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ, եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։
Արի, հիւսիսի, եւ եկ, հարաւ, շնչեա ի պարտէզ իմ, եւ բուրեսցին խունկք իմ։ Հարսնն աղաչէ զի իջցէ փեսայն իւր.՝՝ Իջցէ եղբօրորդի իմ ի պարտէզ իւր, եւ կերիցէ զպտուղս ծառոց իւրոց՝՝։
Եւ եղիցի վարձ վաճառի նորա Տեառն նուիրեալ. ոչ անձանց ինչ ժողովեսցեն՝՝, այլ բնակելոցն առաջի Տեառն եղիցին ամենայն վաճառք նորա, ուտել, ըմպել եւ ուրախ լինել ի նշան յիշատակաց առաջի Տեառն՝՝։