Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Իբրեւ խնձորի ի փայտս անտառի, այնպէս եղբօրորդին իմ ի մէջ ուստերաց. ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ, եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։
Մտի ի պարտէզ իմ, քոյր իմ հարսն, կթեցի զմուռս իմ հանդերձ խնկովք իմովք. կերայ զհաց իմ մեղու իմով, արբի զգինի իմ կաթամբ իմով։ Կերայք, մերձաւորք իմ, եւ արբէք, եւ արբեցարուք, եղբօրորդիք իմ՝՝։
Եւ ասէ ցիս. Մարգարեաց, որդի մարդոյ, մարգարեաց ի վերայ շնչոյն՝՝, եւ ասասցես ցշունչն. Այսպէս ասէ Տէր Տէր. Եկ, շունչ, ի չորից հողմոց, եւ փչեա ի մեռեալս յայսոսիկ եւ կեցցեն։