այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
եւ ընդ Քրիստոսի ի խաչ ելից. եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատովք Որդւոյն Աստուծոյ կեամ, որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վասն իմ։