3 Ապա ուրեմն մինչ կենդանի է այրն, շուն կոչի, եթէ լինիցի առն այլում. եւ եթէ մեռանիցի այրն, ազատ է յօրինացն, չհամարեալ շուն՝ եթէ լինիցի առն այլում։
Մի՛ շնար։
Եւ այր ոք եթէ շնասցի ընդ առնակնոջ կամ շնայցէ ընդ կնոջ ընկերի իւրոյ, մահու մեռցին եւ շնացօղն ե՛ւ շնացեալն։
բայց ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնէ՝ շնայ։
Քանզի կին առնակին ի կենդանի այր իւր կապեալ կայ օրինօք. իսկ եթէ մեռանիցի այրն, արձակեալ է յօրինաց առնն։
Այսուհետեւ եւ դուք, եղբարք, մեռարուք օրինացն մարմնովն Քրիստոսի, լինել այլում որ ի մեռելոցն յարուցեալ է, զի պտղաբերք լիցուք Աստուծոյ.
Եւ նա ասէ. Գտի շնորհս առաջի աչաց քոց, տէր. զի մխիթարեցեր զիս, եւ զի խօսեցար ի սիրտ աղախնոյ քո. եւ ես եղէց իբրեւ զմի յաղախնանց քոց։