Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 3:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Բայց գիտեմք, որ ինչ միանգամ օրէնքն ասեն՝ այնոցիկ որ ընդ օրինօքն են, ասեն. զի ամենայն բերան խցցի, եւ դատապարտ լիցի ամենայն աշխարհ՝ Աստուծոյ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 3:19
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եղիցի յոյս տկարի, բերան անիրաւի խցցի։


Ուրախ եղիցի արդար ի Տէր, եւ յուսասցի ի նա. նովաւ գովեսցին ամենեքեան ոյք ուղիղ են սրտիւք։


զի յիշեսցես եւ ամաչեսցես, եւ մի՛ եւս լիցի քեզ բանալ զբերան քո առաջի անարգանաց քոց, ի քաւել ինձ զամենայն գործս քո զոր գործեցեր, ասէ Ադոնայի Տէր։


Այլ զի լցցի բանն որ յօրէնս նոցա գրեալ է թէ՝ Ատեցին զիս տարապարտուց։


Եւ լուեալ ելանէին՝՝ մի ըստ միոջէ, սկսեալ յառաջնոցն մինչեւ ի վերջինսն. եւ մնաց միայն Յիսուս, եւ կինն կայր առաջի նորա։


Զի աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի արարածովքս իմացեալ տեսանին, այսինքն է մշտնջենաւորութիւն եւ զօրութիւն՝՝ եւ աստուածութիւն նորա. զի ոչ գտանիցեն ամենեւին տալ պատասխանի։


Բազում ինչ ամենայն իրօք. նախ այն իսկ՝ զի հաւատարիմ եղեն պատգամքն Աստուծոյ։


Քանզի ամենեքեան մեղան, եւ նուազեալ են ի փառաց Աստուծոյ։


Արդ եղիցի Աստուած ճշմարիտ, եւ ամենայն մարդ՝ սուտ, որպէս եւ գրեալ է. Որպէս արդար եղիցես ի բանս քո, եւ յաղթեսցես ի դատել քեզ։


Եւ արդ ի՞ւ իւիք առաւել իցեմք. ապաքէն եւ ոչ իւիք. քանզի յառաջագոյն իսկ մեղադիր եղեաք Հրէից եւ հեթանոսաց, ամենեցուն ընդ մեղօք լինելոյ։


որպէս զի մի՛ պարծեսցի ամենայն մարմին առաջի Աստուծոյ։


Զի որ միանգամ ի գործոց օրինացն են, ընդ անիծիւք են. քանզի գրեալ է թէ՝ Անիծեալ ամենայն մարդ որ ոչ կացցէ յամենայն գրեալսն ի գիրս օրինաց՝ առնել զամենայն։ ՎՋ


Ասէք ինչ ինձ՝ որ ընդ օրինօքն կամիք լինել, չիցէ՞ ընթերցեալ ձեր զօրէնս։


զի զնոսա որ ընդ օրինօքն իցեն՝ գնեսցէ, զի մեք զորդեգրութիւն ընկալցուք։


Իսկ եթէ Հոգւով վարիք, ապա չէք ընդ օրինօք։


Տայ զուխտս ուխտաւորի, եւ օրհնեաց զամս արդարոց՝՝. զի ոչ իւրով զօրութեամբ զօրանայ այր հզօր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ