Թլփատեցարուք Աստուծոյ ձերում՝՝, եւ թլփատեցէք զանթլփատութիւն սրտից ձերոց, արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղեմի. գուցէ ելանիցէ իբրեւ զհուր սրտմտութիւն իմ, բորբոքեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց չար գործոց ձերոց։
ի վերայ Եգիպտոսի եւ ի վերայ Յուդայ եւ ի վերայ Եդովմայ եւ ի վերայ որդւոցն Ամոնայ եւ ի վերայ որդւոցն Մովաբու, եւ ի վերայ ամենայն յապաւելոցն զերեսօք բնակչաց անապատի. զի ամենայն ազգք անթլփատ են մարմնով, եւ ամենայն տունն Իսրայելի անթլփատ են սրտիւք իւրեանց։
որ եւ զձեզ ըստ նմին օրինակի կեցուսցէ մկրտութիւնն, (ոչ զմարմնոյ աղտն ի բաց ընկենուլ, այլ զբարւոք մտաց հանդէս առ Աստուած,) ի ձեռն յարութեան Յիսուսի Քրիստոսի.
Տեսի զգործս քո եւ զնեղութիւն եւ զաղքատութիւն, (այլ աղքատութիւն քո մեծութիւն եղիցի՝՝,) եւ զհայհոյութիւնն, որ ասէին զինքեանս Հրեայս գոլ՝ եւ չէին ինչ, այլ՝ ժողով Սատանայի։