27 Հաճոյ թուեցաւ, քանզի եւ պարտապան իսկ են նոցա. զի եթէ հոգեւորացն նոցա հաղորդ եղեն հեթանոսք, պարտին եւ մարմնաւորացն կցորդ լինել։
եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.
Եթէ յոստոց անտի ոմանք փշրեցան, եւ դու որ ձիթենիդ վայրենի էիր՝ պատուաստեցար ի նոսա, եւ բաժանորդ եղեր արմատոյն եւ պարարտութեան ձիթենւոյն,
Գիտեմ զի օրէնքն հոգեւոր են, այլ ես մարմնաւոր եմ ընդ մեղօք վաճառեալ։
Եթէ մեք ի ձեզ զհոգեւորսն սերմանեցաք, մեծ ի՞նչ է եթէ ի ձէնջ զմարմնաւորսդ հնձիցեմք։
Հաղորդութիւն արասցէ աշակերտն վարդապետին յամենայն բարութիւնս։
Ես Պաւղոս գրեցի իմով ձեռամբ, ես հատուցից. զի մի՛ ասիցեմ քեզ թէ դու զանձն քո ինձ պարտիս։