Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին կոչեցից Գեղեցկութիւն, եւ զերկրորդն կոչեցից Վիճակ, եւ արածեցից զխաշինսն։
Եւ իբրեւ կատարեցաւ այս, եդ Պաւղոս ի մտի շրջել ընդ Մակեդոնիա եւ ընդ Աքայիայ եւ գալ յԵրուսաղէմ. ասէր եթէ՝ Յետ երթալոյն իմ անդր՝ պարտ է ինձ եւ զՀռովմ տեսանել։
Եւ յորժամ եկի առ ձեզ, թէպէտ եւ պակասեաց ինչ, ոչ զոք ի ձէնջ ձանձրացուցի, զի զպակասութիւնն իմ լցին եղբարքն եկեալք ի Մակեդոնացւոց. եւ յամենայնի առանց ծանրանալոյ ձեզ զանձն իմ պահեցի եւ պահեցից։
Զի ի ձէնջ հնչեաց բանն Աստուծոյ, ոչ միայն ի Մակեդոնիա եւ յԱքայիա, այլ յամենայն տեղիս հաւատքն ձեր որ առ Աստուած են՝ սփռեցան, զի այսուհետեւ ոչինչ է պիտոյ մեզ եւ խօսել ինչ։