17 մի՛ ումեք չարի չար հատուցանէք. խորհեցարուք զբարիս առաջի ամենայն մարդկան։
Եւ ետ հրաման Յովսէփ լնուլ զամանս նոցա ցորենով, եւ դնել զարծաթն իւրաքանչիւր ի քրձի իւրում, եւ տալ նոցա պաշար ի ճանապարհ։ Եւ եղեւ նոցա այնպէս։
Մի՛ ասիցես թէ առից վրէժ ի թշնամւոյն. այլ համբեր Տեառն, զի քեզ օգնական լիցի։
Մի՛ ասեր թէ՝ Որպէս նա ընդ իս գնաց, եւ ես ընդ նա գնացից, հատուցից նմա՝ որպէս եւ զրկեաց զիս։
թող զպատարագն քո առաջի սեղանոյն, եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։
Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն։
Մի՛ զանձանց վրէժ խնդրէք, սիրելիք, այլ տուք տեղի բարկութեան. քանզի գրեալ է. Իմ է վրէժխնդրութիւն, եւ ես հատուցից, ասէ Տէր։
Մի՛ հայհոյեսցի բարին ձեր։
Իմաստութեամբ գնասջիք առ արտաքինսն՝ գնոց առեալ զժամանակս։
Ոչ կամիմ, եղբարք, եթէ տգէտք իցէք վասն ննջեցելոցն, զի մի՛ տրտմիցիք որպէս եւ այլքն որոց ոչ գոյ յոյս։
Զգոյշ լերուք գուցէ ոք չարի չար հատուցանիցէ. այլ յամենայն ժամ զբարեաց զհետ երթայք առ միմեանս եւ առ ամենեսին։
Յամենայն իրաց չարաց ի բաց կացէք։
Կամիմ զմանկամարդացդ ամուսնանալ, որդիս ծնանել, տնարարս լինել, եւ մի՛ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս։
զվարս ձեր ի մէջ հեթանոսաց պարկեշտս ցուցանել, զի որով բամբասիցեն զձեզ իբրեւ զչարագործս, ի բարւոք գործոցն ձերոց դիտեալ՝ փառաւոր առնիցեն զԱստուած յաւուրն այցելութեան։
ունիցիք բարս քաղցունս, զի որով չարախօսիցեն զձէնջ յամօթ լիցին որք բամբասեն զձեր բարւոք գնացս ի Քրիստոս։
Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն օրհնել, զի յայս իսկ կոչեցարուք, զի զօրհնութիւնն ժառանգիցէք։
Եւ ննջեաց առ ոտս նորա մինչեւ ցառաւօտն. եւ յարեաւ կինն մինչչեւ ճանաչէր այր զընկեր իւր. եւ ասէ Բոոս. Մի՛ ոք գիտասցէ թէ կին ոք եկն առ իս՝՝ ի կալս.
քաւ լիցի ինձ ի Տեառնէ ձգել զձեռն իմ յօծեալ Տեառն. բայց արդ առ զգեղարդնդ ի սնարից դորա եւ զկուժ ջրոյդ, եւ գնասցուք ի մեզ։