անդ եղիցի ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սուրբ կոչեսցի, եւ մի՛ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի՛ եղիցի անդ ճանապարհ պղծոց. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա եւ մի՛ մոլորեսցին։՝՝
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած՝՝. Ամենայն որդի օտարածին՝ անթլփատ սրտիւ եւ անթլփատ մարմնով՝ մի՛ մտցէ ի սրբութիւնս իմ յամենայն որդւոց այլազգեացն որ իցեն ի տանդ Իսրայելի։
Եւ եղիցի ամենայն սան որ յԵրուսաղէմ եւ որ ի Յուդա՝ նուիրեալ Տեառն ամենակալի. եւ եկեսցեն ամենեքեան որ մատուցանիցեն պատարագ՝ առնուցուն ի նոցանէ եւ եփեսցեն նոքօք. եւ ոչ եւս եղիցի Քանանացի ի տան Տեառն ամենակալի յաւուր յայնմիկ։
Այո, աղաչեմ եւ զքեզ, մտերիմ իմ եւ լծակից, եւ դու օգնական լինիջիր նոցա որք յաւետարանին նահատակեցան ընդ իս Կղեմաւ հանդերձ եւ այլովք գործակցօք իմովք, որոց անուանքն ի դպրութեան կենաց։
Եւ տեսի զմեռեալս մեծամեծս եւ զփոքունս, որ կային առաջի աթոռոյն. եւ գրեանք բանային, եւ այլ գիրք բացան կենաց. եւ դատեցան մեռեալք ի գրելոցն ըստ գործոց իւրեանց։
Եւ ծուլացն եւ անհաւատից, սպանողաց եւ պոռնկաց եւ կախարդաց եւ կռապաշտից եւ դեղատուաց՝՝, եւ ամենայն ստոց՝ ամպարշտաց, որոց՝՝ բաժինն իւրեանց ի լճին այրեցելոյ հրով եւ ծծմբով, որ է մահն երկրորդ։