Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահաւասիկ ես եկից առ քեզ սեամբ ամպոյ, զի լուիցէ ժողովուրդն մինչ ես ընդ քեզ խօսիցիմ, եւ հաւատասցեն քեզ յաւիտեան։ Եւ պատմեաց Մովսէս զբանս ժողովրդեանն առ Տէր։
Տէր երկայնամիտ, եւ մեծ է զօրութիւն նորա, եւ արդարացուցանելով ոչ արդարացուցանէ Տէր. վախճանաւ եւ շարժմամբ է ճանապարհ նորա, հողմ երիվար նորա՝՝, եւ ամպք փոշի ոտից նորա։