Այլ մեք մտանեմք ի հանգիստն որք հաւատացաքս. որպէս եւ ասացն թէ՝ Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ՝ Մտցեն ի հանգիստ իմ. թէպէտ եւ արդիւնքն ի սկզբանէ աշխարհի լիեալ էին։
թէ տեսանիցեն զերկիրն զոր երդուայ հարցն նոցա. այլ որդիք նոցա որ են աստ ընդ իս, որ ոչ գիտեն զչար կամ զբարի, ամենայն մանուկ տխմար, նոցա տաց զերկիրն.՝՝ եւ ամենեքին որ բարկացուցին զիս՝ ոչ տեսցեն զնա.
Այսպէս ասէ Տէր. Կացէք ի ճանապարհս եւ դիտեցէք, եւ հարցէք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէք ո՛ր է ճանապարհ բարի, եւ գնացէք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձանց ձերոց. եւ ասացին թէ՝ Ոչ երթիցուք։
եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ մարգարէիցն որ տեսանէին ստութիւնս եւ խօսէին սնոտիս. ի խրատու ժողովրդեան իմոյ մի՛ կացցեն, եւ մի՛ ի գիրս տանն Իսրայելի գրեսցին, եւ յերկիրն Իսրայելի մի՛ մտցեն. եւ ծանիցեն թէ ես եմ Ադոնայի Տէր։