Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ եւ զխորհուրդն Երուսաղեմի ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ տաց զդիակունս նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Եւ նեղեցից զմարդիկ, եւ գնասցեն իբրեւ զկոյրս. զի Տեառն մեղան, եւ առին զանուն նորա ի վերայ սնոտեաց, որք ոչ ինչ կարացին օգնել նոցա. եւ հեղցէ զարիւն՝՝ նոցա իբրեւ զհող, եւ զմարմինս նոցա իբրեւ զաղբ։