3 Որպէս լուաք եւ ծանեաք զայս, եւ հարքն մեր պատմեցին մեզ։
Եւ ժողովեցան ամենայն ուստերք նորա եւ ամենայն դստերք նորա, եւ եկին մխիթարել զնա, եւ ոչ կամէր մխիթարել. ասէ. Զի իջից ես սովին սգով առ որդի իմ ի դժոխս։ Եւ ելաց զնա հայրն իւր։
Սակաւս քան զորս մեղարն տանջեցար, եւ առաւել մեծաբանս խօսեցար՝՝։
Զի ահ Տեառն կալաւ զիս, եւ առաջի նորա ոչ հանդարտեցից։
Զի նետք Տեառն ի մարմնի իմում են, եւ սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ. յորժամ սկսանիմ խօսել՝ կտտեն զիս՝՝։
Այսուհետեւ ոչ եւս խնայեցից ի բերան իմ, խօսեցայց մինչեւ իցեմ ի վիշտս, բացից զդառնութիւն անձին իմոյ տագնապաւ։
Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա՝՝, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։
Դու ինքն ես Թագաւոր իմ եւ Աստուած իմ, որ հրամայեցեր զփրկութիւնս Յակոբայ։
Ուսուցից անօրինաց զճանապահս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին։
Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն։
Յանկողնի իմում ի գիշերի խնդրեցի զոր սիրեաց անձն իմ, խնդրեցի զնա՝ եւ ոչ գտի. կոչեցի՝ եւ ոչ ետ ինձ ձայն։՝՝
Տէր, ի նեղութեան յիշեցաք զքեզ, զի փոքր նեղութիւն է խրատ քո մեզ. եւ՝՝
Մի՛ լինիր ինձ յօտարութիւն. խնայեա դու յիս՝՝ յաւուր չարի։
Մերժեաց՝՝ ի խաղաղութենէ զանձն իմ, մոռացայ զբարիս։
Զի՞նչ տրտնջեսցէ մարդ կենդանի, կամ, այր ի վերայ մեղաց իւրոց։