9 որպէս երեւեցար դու յերկնից, յայտնի եղեւ բարկութիւն քո՝՝. երկիր երկեաւ եւ սարսեաց։
Տեսցեն աչք նորա զսպանումն իւր, եւ ի Տեառնէ մի՛ ապրեսցի։
Եհար զայգիս եւ զթզենիս նոցա, եւ փշրեաց զամենայն ծառս սահմանաց նոցա։
Քանզի եւ այրն խաղաղութեան իմոյ յոր եւ եսն յուսացայ. որ ուտէր զհաց իմ՝ յաճախեաց առնել ինձ խաբէութիւն։
Բնակեցայց ես ի յարկս քո յաւիտեան, եւ ծածկեցայց ընդ հովանեաւ թեւոց քոց։
Ողորմեաց ինձ, Տէր, եւ տես զխոնարհութիւն իմ ի թշնամեաց իմոց. ո բարձր արարեր զիս ի դրանց մահու.
Զի այսպէս ասէ ցիս Տէր Աստուած Իսրայելի. Առ զբաժակ գինւոյս անապակիս այսորիկ ի ձեռաց իմոց, եւ արբուսցես զդա ամենայն ազգաց առ որս առաքեմ զքեզ.
Արբցես եւ քամեսցես. եւ զհերս քո խզեսցես՝՝, եւ զստինս քո կորզեսցես. եւ զտօնս քո եւ զամսագլուխս քո դարձուցից ի քէն.՝՝ զի ես խօսեցայ՝ ասէ Ադոնայի Տէր։