15 Կեցցէ եւ տացի նմա յոսկւոյն Արաբացւոց. յաղօթս կացցեն առ նա՝՝ յամենայն ժամ, եւ զօրհանապազ օրհնեսցեն զնա։
Օրհնեցէք զՏէր, ամենայն երկիր, պատմեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա։
Օրհնեա, անձն իմ, զՏէր. օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչեւ եմ ես։
Քան զամենայն թշնամիս իմ եղէ ես նախատ դրացեաց իմոց յոյժ, ահ եւ երկեւղ ծանօթից իմոց. ամենեքեան ոյք տեսանէին զիս արտաքս, փախչէին յինէն։
Յայսմ ծանեայց թէ հաճեցար ընդ իս, զի մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ։
Ես ասացի, Տէր, ողորմեա ինձ, բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ։
Թշնամիք իմ ասացին ինձ չար. Ե՞րբ իցէ զի մեռցի եւ կորիցէ անուն նորա։
Տիրեսցէ նա ի ծովէ մինչեւ ի ծով, ի գետոց մինչեւ ի ծագս աշխարհի։
Հայեաց, Տէր, ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց, եւ առաջնորդեա որդւոց՝՝ նոցա։
զի պահեսցես զխորհուրդս բարեաց. զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ. մի՛ հայիր ընդ կին չար՝՝.
Տուք ձայն բարբառոյ նուագածուաց ի մէջ ցնծացելոց. անդ տացեն արդարութիւն Տեառն. զարդարութիւն զօրացոյց՝՝ ի մէջ Իսրայելի. յայնժամ էջ ի քաղաքս ժողովուրդ Տեառն։