3 Քանզի եւ արդ իսկ ի սրտի ձերում զանօրէնութիւն գործէք, յերկրի անիրաւութիւն ձեռք ձեր նիւթեն։
եթէ ասացին զինէն բազում անգամ աղախնայք իմ. Ո՛ տայր մեզ յագել ի մարմնոյ նորա. զի յոյժ քաղցր էի նոցա.՝՝
Թէ ելանեմ յերկինս՝ դու անդ ես. թէ իջանեմ ի դժոխս՝ եւ անդր մօտ ես.
Այլ դու, Տէր, ողորմեա ինձ, կանգնեա զիս, եւ հատուցից նոցա։
Ձեռն քո խլեաց զհեթանոսս, եւ զնոսա տնկեցեր. չարչարեցեր զժողովուրդս եւ հաներ զնոսա։
Նա է Աստուած իմ եւ փրկիչ իմ, ապաւէն իմ՝ զի մի՛ սասանեցայց։
Տէր Աստուած մեր, տուր մեզ զխաղաղութիւն. զամենայն ինչ հատուցեր մեզ։
Ահա ժողովուրդն իբրեւ զկորիւն առիւծու յարիցէ, իբրեւ զառեւծ նազեսցի. եւ ոչ ննջիցէ, մինչեւ կերիցէ որս եւ զարիւն վիրաւորաց արբցէ։
Զի օրէնքն ի ձեռն Մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն։
Եւ Պետրոս իբրեւ ի միտս եղեւ, ասէ. Արդ գիտեմ ճշմարիտ եթէ առաքեաց Տէր զհրեշտակ իւր, եւ փրկեաց զիս ի ձեռաց Հերովդի եւ յամենայն ակնկալութենէ ժողովրդեանն Հրէից։