10 Դարձցին թշնամիք իմ յետս իւրեանց, յաւուր յորում կարդացից առ քեզ. ահա ծանեայ զի Աստուած իմ ես դու։ ԶԱստուած օրհնեցից ի բանս իմ, եւ զՏէր գովեցից ի խօսս իմ՝՝.
Եւ եղեւ ի գիշերին յայնմիկ՝՝ առաքեաց Սաւուղ հրեշտակս ի տուն Դաւթի պահել զնա, զի սպանցէ զնա ընդ առաւօտն։ Եւ պատմեաց Դաւթի Մեղքող կին իւր եւ ասէ. Եթէ ոչ ապրեցուսցես զանձն քո ի գիշերիս յայսմիկ, վաղիւ մեռանելոց ես։