18 Թէ տեսանէիր զգողս՝ ընթանայիր ընդ նոսա, եւ ընդ շունս դնէիր զբաժին քո։
կամ ընդ իշխանս որոց բազում էր ոսկի, որք լցին զտունս իւրեանց արծաթով.
Զի ահա մեղաւորք լարեցին զաղեղունս իւրեանց, պատրաստ արարին զնետս ի կապարճս, ձգել ընդ խաւար այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք։
Որպէս ել յորովայնէ մօր իւրոյ մերկ, դառնայ երթալ՝ որպէս եւ եկեալն էր, եւ ոչ ինչ առցէ ի վաստակոյ իւրմէ, եթէ երթիցէ ի ձեռին իւրում։
Եւ ասաց Եփրեմ. Մեծացայ, գտի հանգիստ անձին իմոյ. ամենայն վաստակք նորա մի՛ գտցին նմա, զի վասն անօրէնութեանց յանցեաւ։
Եւ ասացից ցանձն իմ. Անձն, ունիս բազում բարութիւնս համբարեալ ամաց բազմաց. հանգիր, կեր, արբ եւ ուրախ լեր։
եւ եղիցի եթէ լուիցէ զպատգամս նզովիցս այսոցիկ, եւ խոկասցի ի սրտի իւրում եւ ասիցէ. Քաւութիւնք եղիցին՝՝ ինձ, եթէ ես ըստ մոլորութեան սրտի իմոյ գնայցեմ. զի մի՛ կորուսանիցէ մեղաւորն զանմեղն՝՝.
եւ ասասջիք այսպէս ի սոյն աւուրս՝՝ Ողջ իցես, դու եւ տուն քո եւ ամենայն որ ինչ քո՝ ողջ լիցի։