Ահաւասիկ Սիոն քաղաք փրկութեան մերոյ. աչք ձեր տեսցեն զԵրուսաղէմ քաղաք մեծացեալ, խորանք որ ոչ շարժեսցին՝՝. եւ մի՛ շարժեսցին ցիցք խորանի նորա յաւիտեանս ժամանակաց, եւ մի՛ խզեսցին ապաւանդակք նորա։
Եւ շինեսցին աւերակք քո յաւիտենից, եւ եղիցին հիմունք քո մշտնջենաւորք, ազգաց յազգս՝՝ կանգնեսջիր, եւ կոչեսջիր Խրամակարկատ ցանգոյ, եւ զընդմիջնաշաւիղս նոցա դադարեցուսցես՝՝։
Յաւուր յայնմիկ կանգնեցից զխորանն Դաւթի զանկեալն. եւ կանգնեցից զկործանեալս նորա. եւ զյատակեալս նորա վերստին կանգնեցից, եւ շինեցից զնա ըստ աւուրցն յաւիտենից,