3 Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո։
Թերեւս տեսցէ Տէր զտառապանս իմ, եւ հատուսցէ ինձ բարիս փոխանակ անիծից նորա յաւուր յայսմիկ։
Ոչ ի սպառ բարկանայ Տէր, եւ ոչ յաւիտեան պահէ ոխս։
Ես ասացի ի զարմանալ իմում, թէ՝ Ամենայն մարդ սուտ է։
Փայլատակեա զփայլատակունս քո եւ խռովեա զնոսա, առաքեա զնետս քո եւ ցրուեա զնոսա։
Տէր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ. բազումք յարեան ի վերայ իմ։
Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ, յերկիւղէ թշնամւոյն փրկեա զանձն իմ։
եւ առաջնորդեցեր նմա, հաստատեցեր զարմատս նորա եւ ելից զերկիր։
Ձգեաց զորթ իւր մինչեւ ի ծով, մինչեւ ի Գետ են շառաւեղք նորա։
Հրաման է այս Իսրայելի, եւ իրաւունք են Աստուծոյ Յակոբայ։
թողեր զանիրաւութիւն ժողովրդեան քո, ծածկեցեր զամենայն մեղս նոցա։
Երիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ։
Ընդ աստիճանս եւ ընդ սեղանն լացցեն քահանայք եւ պաշտօնեայք Տեառն, եւ ասասցեն. Խնայեա. Տէր, ի ժողովուրդս քո, եւ մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս՝ տիրել ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա։
Եւ տեսցէ թշնամին իմ, եւ ծածկեսցէ զնա ամօթ, որ ասէր ցիս. Ո՞ւր է Տէր Աստուած քո. աչք իմ տեսցեն ի նա. արդ եղիցի կոխան իբրեւ զկաւ ի ճանաարհի։
Զի ո՞ ոք մսեղի իցէ որ լուաւ զձայն Աստուծոյ կենդանւոյ բարբառելոյ ի միջոյ հրոյ որպէս մեքս, եւ կեցցէ։