2 Երանի՛ որ խորհի զաղքատն եւ զտնանկն, յաւուր չարի փրկէ զնա Տէր։
Տէր, ո՞ է մարդ զի յայտնեցար նմա, կամ որդի մարդոյ՝ թէ համարիս ինչ զնա։
Շուրջ եղեն զինեւ երկունք մահու, եւ ուղխք անօրէնութեան խռովեցուցին զիս։
Ի ծագաց երկնից են ելք նորա, հանգիստ նորա մինչեւ ի ծագս նորուն. եւ ոչ ոք իցէ որ թաքիցէ ի տապոյ նորա։
Ոչ իմացան նոքա զգործս Տեառն, եւ ոչ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա եւ այլ մի՛ շինեսցին։
Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն։
Աստուած, յօգնել ինձ նայեա, եւ, Տէր, յընկերել ինձ փութա։
Եւ ժողովեսցեն զժողովս նորա ի կապանս եւ պաշարեսցեն՝՝ յամուրս. եւ յետ բազում ժամանակաց այցելութիւն եղիցի նոցա։
Եւ դու արեամբ ուխտի քո արձակեցեր՝՝ զկապեալս քո յանջրդի գբոյ։
եւ արկցեն զնոսա ի հնոց հրոյն. անդ եղիցի լալ եւ կրճել ատամանց։
զոր Աստուած յարոյց՝ լուծեալ զերկունս մահու, քանզի ոչ էր հնար ըմբռնել նմա ի նմանէ։