6 Տէր, յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչեւ յամպս։
Եւ դու առնուցուս քեզ յամենայն կերակրոց զոր ուտիցէք՝՝, եւ ժողովեսցես դու առ քեզ. եւ եղիցի քեզ եւ նոցա կերակուր։
Այս յուշ լիցի քեզ՝ զի թշնամին նախատեաց զՏէր, ժողովուրդ անզգամ բարկացոյց զանուն սուրբ քո։
Ճանապարհք ամպարշտաց խաւարինք, եւ ոչ գիտեն զիարդ գայթակղին։
Տուք Տեառն Աստուծոյ ձերում փառս, մինչչեւ խաւարեալ եւ գայթակղեալ ոտից ձերոց ի վերայ խաւարին լերանց, ակն ունիցիք լուսոյ, եւ անդ ստուերք մահու, եւ դնիցիք ի խաւարի՝՝։
Վասն այնորիկ եղիցի ճանապարհն նոցա նոցին ի գայթակղութիւն ի միգի, գայթակղեսցին եւ կործանեսցին ի նմին. զի ածից ի վերայ նոցա չարիս յամի այցելութեան իւրեանց, ասէ Տէր։