Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 33:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Եկայք, որդիք իմ, եւ լուարուք ինձ, եւ զերկեւղ Տեառն ուսուցից ձեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 33:12
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ես եմ խաղաղարար հաստատութեան Իսրայելի, եւ դու խնդրես կոտորել զքաղաքս Իսրայելի՝՝. ընդէ՞ր ընկղմես զժառանգութիւն Տեառն։


Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։


Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ դու տաս կերակուր նոցա ի ժամու. տաս դու նոցա եւ կերակրին։


Ձայն Տեառն հաստատէ զեղջերուս՝՝, եւ յայտնի առնէ զանտառս. ի տաճարի նորա ամենեքեան ասասցեն զփառս նորա։


Ամենայն երկիր երկիր պագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, եւ սաղմոս ասասցեն անուան քում։


Եթէ գտի շնորհս առաջի քո, Տէր, երթիցէ ընդ մեզ Տէր. զի ժողովուրդս խստապարանոց է. եւ բարձցես դու զանօրէնութիւնս եւ զմեղս մեր, եւ եղիցուք մեք քո։


Մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ. մի՛ խաբիր, զի ես եմ Աստուած քո, որ զօրացուցի զքեզ եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։


Այլ ոչ այնպիսի ինչ է Բաժինն Յակոբայ. զի որ ստեղծն զամենայն՝ նա է բաժին նորա՝՝, եւ Իսրայէլ գաւազան ժառանգութեան նորա. Տէր զօրութեանց անուն է նորա։


Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, եւ եդի զձեզ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կացցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։


որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ քան զլինելն աշխարհի, լինել մեզ սուրբս եւ անարատս առաջի նորա սիրով։


եղեւ բաժին Տեառն ժողովուրդ իւր, Յակոբ վիճակ ժառանգութեան իւրոյ Իսրայէլ։


Երանեալ ես դու, Իսրայէլ, ո՞ նմանեսցէ քեզ, ժողովուրդ ընտրեալ ի Տեառնէ. պաշտպանեսցէ քեզ օգնականն քո, եւ սուր՝ պարծանք քո. եւ եկեսցեն թշնամիք քո, եւ դու ելցես ի վերայ պարանոցի նոցա՝՝։


որ ետ զանձն վասն մեր, զի փրկեսցէ զմեզ յամենայն անօրէնութենէ, եւ սրբեսցէ իւր ժողովուրդ սեպհական, նախանձաւոր գործոց բարութեան։


Այլ դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն՝՝, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական, որպէս զի զձեր առաքինութիւնսն նուիրիցէք այնմ, որ՝՝ զձեզ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ