ապա թէ դարձցիս ի քաղաք, եւ ասասցես ցԱբիսողոմ, եթէ՝ Անցին եղբարք քո, եւ արքայ կաթոգին էր զկնի իմ, եւ անց հայր քո. եւ արդ՝՝ ծառայ քո եմ, արքայ, եւ թող կացից առաջի քո.՝՝ ծառայ հօր քո էի յայնժամ, եւ արդ քո ծառայ եմ ես, արքայ. եւ ցրեսցես յինէն զխորհուրդն Աքիտոփելայ։
Եւ ասէ Աբիսողոմ եւ ամենայն այր Իսրայելի. Քաջ է խորհուրդդ Քուսեայ Արաքացւոյ քան զխորհուրդ Աքիտոփելայ։ Եւ Տէր ետ հրաման ցրել զքաջ խորհուրդն Աքիտոփելայ, զի ածցէ Տէր ի վերայ Աբիսողոմայ զամենայն չարիսն։
Եւ Աքիտոփէլ իբրեւ ետես եթէ ոչ եղեւ խորհուրդն նորա, հանդերձեաց զէշ իւր եւ յարեաւ գնաց ի տուն իւր ի քաղաք, եւ հրաման ետ տան իւրում, եւ խեղդ արկ եւ մեռաւ, եւ թաղեցաւ ի գերեզմանի հօր իւրոյ։
Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ եւ զխորհուրդն Երուսաղեմի ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ տաց զդիակունս նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Զի թէ ասիցէ Եդովմ, թէ՝ Ահա կործանեցաք, դարձցուք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս. այսպէս ասէ Տէր ամենակալ. Նոքա շինեսցեն, եւ ես կործանեցից. եւ կոչեսցին նոքա Սահմանք անօրէնութեան, եւ ժողովուրդ՝ ընդ որում տացէ պատերազմ՝՝ Տէր մինչեւ ցյաւիտեան։